Հայերեն   English   Русский  
հնագիտություն
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ հնագիտության ամբիոնի համատեղ արշավախումբը Արցախի Քաշաթաղի շրջանի Երկաթե դարի ամրոցում բուրգ աշտարակ է հայտնաբերել:
Երևանի իրական տարիքի ու դրա վերաբերյալ գիտական հիմնավորումների մասին «Անկախը» զրուցել է հնագետ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, որի ղեկավարությամբ հայ-ամերիկյան համատեղ հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Շենգավիթում։
Հայագետ Համլետ Մարտիրոսյանը կարծում է, որ ուրարտական սեպագիր արձանագրությունները պետք է զրոյից նորից վերծանել` մերժելով մինչ այս առկա վերծանությունները: Նա վստահ է` XIX դարում վերծանման հիմքում սխալ մոտեցում է դրվել, որը և շարունակվում է մինչ օրս:
Թուրք հնագետները հայտնաբերել են 7.5 հազար տարվա հնագույն դռել (պտուտակաձգիչ): Նրանք այն գտել են հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի տարածքում: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Անկախը» պարբերաբար անդրադառնում է հայագիտության, մասնավորապես՝ հնագիտության ձեռքբերումներին: Այս լուսաբանումները, որքան էլ տարօրինակ է, վեր հանեցին մի միտում. գիտական շրջանակներում որոշակի թիվ են կազմում այն մասնագետները, որոնք Ուրարտուի ոչ հայկական պետություն լինելու վարկածի կողմնակից են: Մինչդեռ թվում էր, թե հարցի քննարկումն անցյալում է մնացել՝ շնորհիվ գիտական բազմաթիվ հիմնավորումների:
Եթե եվրոպական որևէ երկիր ունենար այնպիսի հզոր պատմամշակութային հուշարձան, ինչպիսին Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին է, ապա զբոսաշրջիկների հոսքն այնտեղ անսպառ կլիներ: Մինչդեռ համոզված եմ, որ անգամ մեզանից քչերն են այցելել Երևանից ընդամենը 35 կմ հարավ-արևմուտք գտնվող այս գողտրիկ ու գեղատեսիլ վայրը, որտեղ ամեն ինչ յուրահատուկ է ու արժեքավոր:
Արմավիրի մարզում գտնվող Ակնաշենի համայնքի տարածքում պեղվել է մ.թ.ա VI հազարամյակով թվագրվող բնակավայր. այն Հարավային Կովկասում գիտությանը հայտնի վաղագույն նստակյաց բնակավայրերից է:
Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում 1998-ից ի վեր ընթացող հնագիտական աշխատանքներն այս տարի առանձնակի մեծ հաջողությամբ են պսակվել: Ընթացիկ տարվա պեղումների արդյունքում հայտնաբերվել է վաղ բրոնզեդարյան շինություն, որի նմանը Կասպից ծովից Միջերկրական ծովն ընկած հատվածում տարածված Կուր-Արաքսյան մշակույթում չի գտնվել: Շինությունը մի քանի տասնյակ քմ տարածք զբաղեցնող կիսալուսնաձև կառույց է: Հնագետների կարծիքով այն առնչվել է հուղարկավորության ծիսակարգին:
Օշականում և Արամուսում ընթացող հնագիտական պեղումները հաջողությամբ են պսակվել. հայ-գերմանական և հայ-ավստրիական հնագիտական խմբերը բացահայտել են բավական ուշագրավ նյութեր:
Հայաստանում այս տարի իրականացվել է 20 հնագիտական ծրագիր: Այն ընդգրկել է ՀՀ ողջ տարածքը, ընդ որում՝ հայ գիտնականներն աշխատել են այլազգի մասնագետների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: