Հայերեն   English   Русский  
հայագիտություն
«Չի կարելի գիտությունը վերածել բիզնես պրոյեկտի: Հենց փորձեն գիտությունը դիտարկել որպես բիզնես պրոյեկտ, դա կլինի գիտության վերջը: Նման մոտեցումն ինձ համար հակագիտական է»,- ասում է պատմական գիտությունների թեկնածու, ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արդիականության ազգաբանության բաժնի վարիչ Լևոն Աբրահամյանը` պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում գիտության ոլորտում առկա խնդիրները լուծելու համար ինչից պետք է սկսել:
Մայիսի 12-ին Զալցբուրգի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ §Հայագիտության օր¦ խորագրով գիտական կոնֆերանս, որին մասնակցեց Ավստրիայում ՀՀ դեսպանությունը: Այն կազմակերպել էր Զալցբուրգի համալսարանի քրիստոնեական Արևելքի ուսումնասիրության կենտրոնը՝ հայագիտության ամբիոնի վարիչ Յասմին Դում-Թրագուտի գլխավորությամբ և Ավստրիայում ՀՀ դեսպանության հետ գործակցությամբ: Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Համալսարանի ռեկտորի ...
«Թեև վերջին տարիներին Հայաստանում շատ է խոսվում գիտության խնդիրների մասին՝ փոփոխություններ չեմ տեսնում: Ակադեմիայում, օրինակ, ամեն ինչ այնպես է, ինչպես որ էր: Մինդեռ դա գիտության ղեկավարման լավագույն մոտեցումը չէ: Անհրաժեշտ է թե՛ անձերի, թե՛ մոտեցումների, թե՛ գործելաոճի փոփոխություն»,- ասում է բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեսության և պատմության բաժնի ավագ գիտաշխատող Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով գիտության վիճակը Հայաստանում:
«Հայաստանում գիտնական լինել նշանակում է՝ լինել մարդ, ով սիրում է գիտությունը, նվիրված է դրան և պատրաստ է չափազանց ցածր աշխատավարձով արժեք ստեղծել»,- ասում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը:
«Անկախը» նախամաշտոցյան գրերի մասին հարցազրույց է ունեցել պատմաբան Արտակ Մովսիսյանի հետ:
Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտական ամբիոնի ղեկավար, պրոֆեսոր Լևոն Զեքիյանի նախաձեռնությամբ անցկացվող Հայոց լեզվի և մշակույթի ամառային դպրոցը նշում է հիմնադրման 30-ամյակը:
«Եվրոպայի վայրենացման դարերին հայ ազգն իր թարգմանություններով հունարենից անփոխարինելի ծառայություն է մատուցում եվրոպական համամարդկային քաղաքակրթությանը` ոչ միայն պահելով դասական գրականության հիշատակարանները, այլև հունագիտության ամենաեռանդուն ախոյան հանդիսանալով և նպաստելով այդ լեզվի ուսումնասիրությանը Արևելքում և մինչև անգամ Հունաստանում… Ինչ որ արևմտյան կողմից անում էին սպանացիք և իռլանդացիք, նույն բանը արևելյան կողմից արած են հայերը և հարևան ասորիները»:
Այս ուսումնական տարում հայաստանյան բուհերում շուրջ 2 հազար թափուր տեղ մնաց. դիմորդների թիվը, նախորդ տարիների համեմատ, այդքանով նվազել էր: Այս տարի դիմորդների շրջանում պահանջարկ չի նկատվել բնագիտական մասնագիտությունների, արվեստագիտության, ռուս բանասիրության, որոշ չափով նաև հայագիտական մասնագիտությունների գծով: Փոխարենը, ինչպես և նախորդ տարիներին, մեծ մրցույթ է եղել տնտեսագիտություն, իրավագիտություն մասնագիտությունների գծով:
Սեպտեմբերի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպանության և Պրահայի Կարլի համալսարանի միջև կնքվեց համաձայնագիր՝ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հայագիտության առարկաների դասընթացի վերաբացման վերաբերյալ:
Հարցազրույց Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: