Հայերեն   English   Русский  
ՏԻՄ ընտրություններ
2017 թվականի նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցը՝ նախընտրական քարոզչության ընթացքում առընչվում է խոչնդոտների: Մասնավորապես, անհայտ անձանց կողմից պոկվել են Կապան համայնքի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության Կապանի տարածքային կառույցի կողմից առաջադրված թեկնածուներ Կարեն Ստեփանյանի և Դավիթ Հակոբյանի քարոզչական պաստառները:
Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին: Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչև 2017 թ. նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը:
Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացն իր ակտիվ փուլում է: Արդեն իսկ կան մեծ ծավալով խոշորացված համայնքներ, որոնք 18 փնջեր են: Դրանցում ընդգրկված են 140 համայնքներ: Եվ 34 փնջի վերաբերյալ կա ընդունված օրենք
«Ժամանակ» թերթը գրում է. «ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը armtimes.com-ին ասել է, թե Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կարող է հունիսի 18-ից հետաձգվել նոյեմբեր:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է 2016թ. սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիվ 40/05 տեղամասում մահացած անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը։
Գյումրում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախօրեին մամուլում կրկին շրջանառվեց քաղաքապետի թեկնածուներից՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մասին այն տեղեկությունը, թե 1988-ին նա հափշտակել է երկրաշարժից հետո աղետի գոտու վերածված Գյումրիի բնակիչներին օգնություն ուղարկած կաթի փոշին:
«Վանաձորում կամ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները մեկնաբանելը ավելորդ է: Բոլորն էլ տեսան, թե ինչ տեղի ունեցավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գառնիկ Իսագուլյանը:
Ինչպես անամպ երկնքում կայծակը, հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի շարք համայնքներին հերթական անգամ «պատուհասեց» ընտրություններ կոչվող ոչ բնական աղետը: Ինչո՞ւ պատուհասեց, որովհետև ցանկացած ընտրություն, հատկապես ՏԻՄ ու հատկապես համայնքներում, հազար տարվա ծանոթ-բարեկամ-ընկեր-հարազատներին իրար հետ թշնամացնելու, իրար դեմ հանելու, մարդկանց լարվածության մեջ պահելու, նվաստացնելու, նվաստներին էլ «թագավորական օթյակներում» տեղեր հատկացնելու հիանալի առիթներ են:
«Վանաձորում և Գյումրում տեղի ունեցած ՏԻՄ 2 կարևորագույն ընտրություններինց հետո կուսակցությունները հասկացան, որ իրենց պարտության մեջ չեն կարող մեղադրել ոչ հանձնաժողովներին, ոչ էլ ժողովրդին»,-այս մասին անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին՝ հայտարարեց ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: