Հայերեն   English   Русский  
Նաիրիտ
«168 Ժամը» 2 օր առաջ հրապարակել էր «Նաիրիտի» համակարգող խմբի ահազանգը, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են բութադիենային տեխնոլոգիայի ձեռքբերմամբ։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանն այսօր ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների, քննարկել գործարանի վերագործարկման հնարավորությունը։
«Նաիրիտ» գործարանն ասես խորհրդային արդյունաբերության վերջին զարկերակն է, և գործարանի նախկին աշխատակիցները, որ մի ողջ կյանք են նվիրել նրան, փորձում են ամեն գնով կյանք հաղորդել մահամերձ հսկային:
Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունում «Նաիրիտ» գործարանում առկա քիմիական նյութերի վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող եվրոպական փորձագետների խումբը ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանին ներկայացրել է կատարված աշխատանքի ամփոփիչ զեկույցը:
«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:
«Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունից և դրա հետևանքով բռնկված հրդեհից որևէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ Այրվող լաքէթինոլ նյութը բնակչության առողջությանը վտանգ չի ներկայացնում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ԱՆ-ն հորդորում է բնակչությանը հրդեհին մոտ գտնվող և այն տարածքներում, որտեղ զգալի են դրա հետևանքով առաջացած արգասիքները (փոշի,ա նսովոր հոտ, ծուխ) փակել բնակարանների դռները և պատուհանները:
Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել:Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ:Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ցույցի էին դուրս եկել մի խումբ նաիրիտցիներ` պահանջելով վերագործարկել երբեմի հզոր գործարանը և իրենց չթողնել գործազուրկ:
նաիրիտցիների համակարգող խումբը կրկին դիմել է 12 այն կուսակցություններին, որոնք պատրաստակամություն են հայտնել՝ օգնել, աջակցել Նաիրիտի վերագործարկման պայքարում, բարձրաձայնել մտահոգիչ խնդիրների մասին։
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի աշխատելու: Մեր իրավունքը խախտվել է: Պահանջում ենք, որ այն վերականգվի»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: