Հայերեն   English   Русский  
փաստաբաններ
Փաստաբանների պալատի վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը համերաշխության կոչով դիմել է գործադուլ հայտարարած փաստաբաններին.
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 12.09.2017թ.քննել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա.Գաբրիելյանի)՝ «Դատական սանկցիա կիրառելու մասին» 03.07.2017թ. որոշումների հիման վրա թիվ ԵԷԴ/0050/01/17 քրեական գործով ամբաստանյալներ Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանի, Գևորկ Իրիցյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի և Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր ...
Այսօր սկսվել է, ինչպես և նախատեսված էր, փաստաբանների գործադուլը: Փաստաբանները բողոքում են դատարաններ և քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու ժամանակ իրենց խուզարկելու պահանջների դեպքերի դեմ:
«Հաշվի առնելով, որ ո´չ դատական դեպարտամենտը, ո´չ փաստաբանների պալատը, ո´չ պատկան այլ մարմին չփորձեց իրավական լուծում տալ խնդրին, մենք փաստաբաններով՝ մոտ 150 հոգի, նախաձեռնում ենք հայտարարել գործադուլ, որի միջոցով փարձում ենք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել խնդիրների վրա»:
Կառավարության հերթական նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեց լրագրողների հետ:
«Սասնա ծռերի» գործով արտագնա դատական նիստը նշանակված է այսօր՝ հունիսի 28-ին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստը կրկին ձգձգվում է: Ինչպես Սեֆիլյանի գործով դատի ժամանակ, այնպես էլ այստեղ կարգադրիչները փորձում են զննել փաստաբաններին, սակայն վերջիններս դա համարում են խուզարկություն և հրաժարվում են ենթարկվել ցուցումներին:
Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, 2017թ. ապրիլի 28-ին փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017թ. ապրիլի 27-ի միջադեպի մասնակից փաստաբաններ՝
Րոպեներ առաջ հարձակման են ենթարկվել փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ Արմեն Սողոմոնյանը։ Դեպքը տեղի է ունեցել Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել են մի շարք փաստաբանների հրապարակային պնդումներն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկներում փաստաբանների համար ստեղծվում են խոչընդոտներ: Խոսքը հատկապես վերաբերում է քրեական գործով պաշտպան հանդիսացող փաստաբանների աշխատանքին իրենց պաշտպանյալների հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: