Հայերեն   English   Русский  
Աթենք
AMNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աթենքում բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները, որպես Պաղեստինի ժողովրդին համերաշխության նշան, այրել են Իսրայելի դրոշը: Գրում է Russian.rt.com-ը:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մերձակայքում 4,5 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Եվրոպական միջերկրծովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Գրում է Russian.rt.com-ը:
Աթենքում Վերաքննիչ դատարանի շենքի մուտքի մոտ պայթուցիկ սարք է գործարկվել: Այդ մասին հայտնում է zougla.gr.-ն:
Աթենքում ընթացող ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մեկնարկում են ազատոճայինները: Վաղը գորգ կմտնեն 42-50-58-69-85 կգ քաշային կարգերի ըմբիշները:
Շոգից չորացած բնություն և անտանելի տապ, հատուկենտ ծառեր, մշտապես լիքը և «բուրումնավետ» աղբամաններ, անկանոն դասավորված ու ընդհանուր ձեռագիր չունեցող շենքեր, լուսացույցի կանաչ լույսին չսպասող ու իրենց հարմար վայրում ճանապարհն անցնող մարդիկ, տուրիստից գումար շորթող տաքսիստներ...
Հունական ոստիկանությունը Աթենքում Ռուսաստանի դեսպանատան բարձրաստիճան դիվանագետի բնակարանում հայտնաբերել է վերջինիս դին: Ոստիկանության աշխատակիցների հաղորդմամբ՝ նախնական տվյալներով նա մահացել է բնական մահով:54-ամյա Անդրեյ Մալանինի մարմինը հայտնաբերվել է բնակարանի բաղնիքում դեսպանատան մեկ այլ աշխատակցի կողմից:Ըստ դեսպանատան կայքի պարոն Մալանինը հյուպատոսական բաժնի ղեկավարն էր:Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Սակայն նշվում է, որ մարմնի վրա բռնության հետքեր չկան, և սպանության նշանները բացակայում ...
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող Everest սրճարանում պայթյուն է որոտացել: Գրում է Russain.rt.com-ը:
Աթենքի կենտրոնում պայթյուն է որոտացել: Տարածված հաղորդագրության համաձայն` պայթյունի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Գրում է Russian.rt.com-ը:
Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Մինասյանի ղեկավարած պատվիրակությունը Աթենքում մասնակցել է միջազգային հեղինակավոր կառույցի տնօրենների խորհրդի նիստին, որի անդամ են 14 եվրոպական երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, 6 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և աշխարհի 64 լավագույն համալսարանների ղեկավարներ:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Աթենքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ ունեցած հանդիպման ժամանակ վերջինիս փրկարարական բաճկոն է նվիրել: Հաղորդում է arabic.rt.com-ը:Անակնկալ նվերը հանձնելիս Ցիպրասը նշել է. «Սա խորհրդանշական նվեր է, կյանքի պահպանման միջոց հազարավոր փախստականների համար, որոնք հունական կղզիներ են հասել Էգեյան ծովը լողալով»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալեքսիս Ցիպրասին «կարևոր նվերի» համար:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի նաև հունական Լեսբոս կղզում ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: