Հայերեն   English   Русский  
քաղաքապետ
Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց 26-ամյա Առուշ Գագիկի Առուշանյանին: Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը սեպտեմբերի 8-ին պարտադրված հրաժարականի դիմում էր ներկայացրել: Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչև 2017 թ. նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը:
Մայրաքաղաքում այսօր տեղի են ունենում ավագանու և քաղաքապետի ընտրություններ:
Երևան քաղաքում շահավետ է ունենալ իշխանություն, որը կենտրոնական իշխանության հետ ինստիտուցիոնալ կապ չունի:
««Ելք»-ում ընդգրկված են մարդիկ, ում ես անձնապես ճանաչում եմ: Իհարկե, այդ մարդկանց հետ մենք հնարավորություն կունենանք ինչ-որ հարցերի շուրջ համագործակցել, բայց պետք է ասեմ՝ մենք գնում ենք վերցնելու քաղաքապետարանը»:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆիլիպինների ոստիկանության նախկին աշխատակից Արթուր Լասկանասը հայտարարել է, որ երկրի ներկայիս նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Դավաոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում, իրեն և այսպես կոչված «ոչնչացման խմբի» այլ աշխատակիցների վճարել է, որպեսզի սպանեն հանցագործների: Գրում է Russian.rt.com-ը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։
Հունվարի 19-ին և 20-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ: Այս մասով զեկուցվել է, որ նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 38 արձանագրություն:
Թուրքիայում Վանի Հանրապետական գլխավոր դատախազության հարուցած ահաբեկչության գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Վանի քաղաքապետ Բեքիր Քայան, ով ազգությամբ քուրդ է:
Վանաձորում այսօր` հոկտեմբերի 10-ին, Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: