Հայերեն   English   Русский  
Harper's Bazaar ամսագիր
Այս տարի Harper's Bazaar ամսագիրը տոնում է իր 150-ամյակը: Այդ կապակցությամբ ամսագրի խմբագրության աշխատակիցները կազմել են աշխարհի 150 ամենաոճային կանանց վարկանիշը (նման վարկանիշ ամսագիրը նախկինում երբևէ չի կազմել): Գրում է Spletnik.ru.-ն:
Ոչ երկարտև լռությունից հետո հայտնի դերասանուհի Քիրա Նայթլին կրկին վերադառնում է մեծ էկրաններ և ամսագրի էջեր: Դերասանուհին, որի մասնակցությամբ մոտ ապագայում միանգամից երեք ֆիլմ վարձույթում կհայտնվի, զարդարել է բրիտանական Harper's Bazaar ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկը: Գրում է Popcornews.ru.-ն:
Հայտնի բրիտանացի դերասանուհի Էմիլիա Կլարկը զարդարել է բրիտանական Harper's Bazaar ամսագրի հունիսյան համարի շապիկը: Ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում դերասանուհին անդրադարձել է գենդերային հավասարությանը և զվարճանքների ինդուստրիային: Գրում է Popcornnews.ru.-ն:
Հմայիչ սուպերմոդել Հայդի Քլումը զարդարել է ավստրալական Harper's Bazaar ամսագրի հունիսյան համարի շապիկը: Մոդելի մասնակցությամբ տեղի ունեցած սև-սպիտակ ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Ռանկինն է: Գրում է Popcornnews.ru.-ն:
Իսպանական Harper's Bazaar ամսագիրը ամփոփել է 2015թ. արդյունքները՝ միաժամանակ երկու շապիկով նոր համար պատրաստելով, որոնց դեմքը դարձել է ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը: Գրում է Popcornnews.ru.-ն:
Միրանդա Քերը կիսամերկ լուսանկարվել է Harper's Bazaar ամսագրի համար: Ամսագրի շապիկի լուսանկարում Victoria's Secret-ի նախկին հրեշտակը կրում է լայնեզր գլխարկ և երկար գոտկատեղով տաբատ, իսկ թևերը խաչաձև պահել է կրծքերի վրա: Նրա տեսքը ամբողջացնում են կարմիր ներկված շրթունքները և եղունգները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: