Հայերեն   English   Русский  
Վիճակագրություն
2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 18 քրեական գործ: Հատկանշական է, որ դրանցից 11-ը կամ 61 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 7-ը կամ 39 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց ...
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունվարի 21-ից 25-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2510 դիմում և գրություն:
2018թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է սպանության 36 դեպք: Այս ցուցանիշը նվազագույնն է՝ առնվազն վերջին 38 տարվա կտրվածքով: Ընդ որում՝ նշվածներից 3-ը վերաբերում է անձի անհետ կորելու փաստերին:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 1-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 153 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Վերջին 10 տարում Թուրքիայում երեխաների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու առթիվ հարուցված քրեական գործերի թիվը 4 անգամ աճել է։ Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալներով՝ այդ թիվը 10 տարում կազմել է 153․139։
2018 թ-ի առաջին կիսամյակում Թուրքիայում օտարերկրացիներին անշարժ գույքի վաճառքը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23.1 տոկոսով՝ կազմելով 11.816 օբյեկտ: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտին:
2017 թվականի ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է 20 285 հանցագործություն: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2017-ին կատարված աշխատանքները, այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 189 177 մարդ, որը 9.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը:
Հայաստանում 2017 թվականին բնակչության զբաղվածությունն աճել է, իսկ գործազրկությունը՝ նվազել: Այդ մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ 2017 թվականի սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցում բերված ցուցանիշները:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: