Հայերեն   English   Русский  
սպանություն Գյումրիում
''Սուտ է, երբ ասում են՝ ժամանակի հետ վերքը սպիանում է: Հակառակը, քանի գնում ավելի է խորանում, ամբողջ մարմնովդ է տարածվում էդ ցավը: Ես ՌԴ-ում եմ աշխատում, և չեք հավատա, բայց մարդկանց մեջ ես միշտ նրանց եմ փնտրում... Չեմ ցանկանում, որ երբևէ որևէ մեկն ապրի նույն ցավը'', - ասում է Ջուլիետա Ջալալյանը, 2015-ի հունվարի 12-ին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը:
Ուղիղ 3 տարի առաջ հունվարի 12-ի լուսաբացը ահասարսուռ էր Գյումրիում: Բոթը շատ արագ տարածվեց՝ լուսադեմին իրենց իսկ տանը սպանված էր հայտնաբերվել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա:
ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է Վալերի Պերմյակովի պաժի կրման վայրի որոշման մասին:
Երբ երեկ Ազգային ժողովում դատախազի թեկնածու Արթուր Դավթյանին հարցրին, թե ինչ է կարծում Պերմյակովի պատիժը կրելու վայրի մասին, Դավթյանը պատասխանեց, որ այդ հարցով գլխավոր դատախազությունը չի զբաղվում, դա Արդարադատության նախարարության խնդիրն է:
2015 թվականի հունվարի 12-ից մինչ օրս Ավետիսյանների տանը որևէ իր չի տեղաշարժվել:
Ոճրագործությունից մեկ ու կես տարի անց, սպանված Ավետիսյանների հարազատները դեռ անարդարությունների մասին են բարձրաձայնում: Նրանց հետաքրքրում է՝ ինչպես են մի շարք հարցեր ուղղակի փակվել՝ այդպես էլ դատարաքննության առարկա չդառնալով:Մանրամասները՝ տեսանյութում:
ՙԱյս պահի դրությամբ պաշտպանական կողմի համար էլ է անհասկանալի, թե Պերմյակովը որտեղ է կրելու իր պատիժը, ես էլ սպասում էի, որ դատավորը դրան պիտի անդրադառնա, բայց ինչպես տեսաք՝ հայտնվեցինք անորոշության մեջ՚, - Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի համար ևս անհասկանալի էր դատարանի մոտեցումը:
Մինչ քրեական գործով դատական վճռի հրապարակումը դատավոր Հարություն Մովսեսյանը ռեպլիկի իրավունք տվեց Ավետիսյանների սպանության գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովին: Վերջինս հրաժարվեց վերջին խոսքի իր իրավունքից, նշելով՝ ասելու ոչինչ չունի, չի ուզում խոսել:
Նախավերջին դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկավ Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Վերջինս նշեց,որ զրուցել է ամբաստանյալի հետ, որը խնդրել է մեղմ պատիժ սահմանել, սակայն չի ասել թե որ երկրում և պատժի կրման ինչպիսի վայր կցանկանար: Հանրային պաշտպանը նախ հստակեցրեց՝ ամբաստանյալը որևէ կերպ չի առարկել իրեն մեղադրվող 104-րդ հոդվածի մասով, սակայն փաստաբանի գնահատմամբ՝ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքն առաջադրվել է առանց հիմնավոր ապացույցի:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: