Հայերեն   English   Русский  
Վալերի Պերմյակով
''Սուտ է, երբ ասում են՝ ժամանակի հետ վերքը սպիանում է: Հակառակը, քանի գնում ավելի է խորանում, ամբողջ մարմնովդ է տարածվում էդ ցավը: Ես ՌԴ-ում եմ աշխատում, և չեք հավատա, բայց մարդկանց մեջ ես միշտ նրանց եմ փնտրում... Չեմ ցանկանում, որ երբևէ որևէ մեկն ապրի նույն ցավը'', - ասում է Ջուլիետա Ջալալյանը, 2015-ի հունվարի 12-ին սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը:
Ուղիղ 3 տարի առաջ հունվարի 12-ի լուսաբացը ահասարսուռ էր Գյումրիում: Բոթը շատ արագ տարածվեց՝ լուսադեմին իրենց իսկ տանը սպանված էր հայտնաբերվել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա:
ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է Վալերի Պերմյակովի պաժի կրման վայրի որոշման մասին:
Մայիսի 4-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսկովկասյան ռազմական դատարանը օրինական է ճանաչել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտելու հայկական դատարանի որոշումը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե Հրաչյա Հարությունյանին Պերմյակովի հետ փոխանակելու առաջարկը վիրավորում է մեր արժանապատվությունը եւ Պերմյակովին ու Հարությունյանին դնում միեւնույն հարթության մեջ։
ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը կատարած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի` պատիժը կրելու վայրի հարցը:
2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները դժգոհ են դատավարության ու նախաքննության ընթացքից: Մասնավորապես՝ Ավետիսյանների դուստրերը անարդարության մեջ մեղադրել են Հայաստանի իշխանություններին:Մանրամասները տեսանյութերում.
ՙԱյս պահի դրությամբ պաշտպանական կողմի համար էլ է անհասկանալի, թե Պերմյակովը որտեղ է կրելու իր պատիժը, ես էլ սպասում էի, որ դատավորը դրան պիտի անդրադառնա, բայց ինչպես տեսաք՝ հայտնվեցինք անորոշության մեջ՚, - Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանի համար ևս անհասկանալի էր դատարանի մոտեցումը:
Դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում 2015թ. հունվարի 12-ին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: