Հայերեն   English   Русский  
Կարեն Կարապետյան
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` թույլ չտաք Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը, չընդունեք կառավարության առաջարկը` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կառավարության ծրագրին, նշեց, որ Կառավարության գրեթե բոլոր ծրագրերը թվային ցուցանիշների առումով բավականին զուսպ են: Թվային ցուցանիշներ ներկայացնելիս զուսպ լինելը հնարավորություն է ընձեռում հետագայում խուսափել պատասխանատվությունից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային ժողովում էր եւ ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության 2017-2022 թվականների գործունեության ծրագիրը, սեղանին դրված աշխատանքային թղթերի վրա հընթացս ուշագրավ նկարներ էր արել:
Ազգային ժողովի հարգարժա´ն նախագահ,հարգելի´ գործընկերներ,հարգելի´ խորհրդարան,տիկնայք և պարոնայք,Նախ և առաջ, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս քննարկումների և առաջարկությունների համար: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք հանդուրժողական և կոռեկտ միջավայր ձևավորել: Հիմնականում ելույթները եղել են այդպիսին, բայց եղել են նաև էմոցիոնալ ելույթներ: Ձեր թույլտվությամբ նաև դրանց կարձագանքեմ: «Ելք» դաշինքի մեր գործընկերների հիմնական քննադատությունը հետևյալն էր. մենք չենք հասկանում՝ 2018 թվականի ...
«Ես նախորդ տարի հարցրի ձեզ` դուք պատրա՞ստ եք կտրել այն ճյուղը, որի վրա նստած է իշխանությունը: Ցավոք սրտի, կամ ձեր ձեռքերը չեն հասել կամ ձեզ ուղղակիորեն թույլ չեն տալիս անել դա... Դուք ասացիք` «ամեն օր գոլ ենք խփելու»: Մինչ օրս մենք գոլ չենք տեսել, տեսել ենք միայն գոլեր` սեփական դարպասին»,-այսօր Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԵԼՔ խմբակցության պատգամավորները փորձում են ամեն կերպ հասկանալ` Կարեն Կարապետյանն է լինելու վարչապետ 2018-ից հետո, թե ոչ:
«Ինչու եք այդքան անհավես ներկայացնում Կառավարության ծրագիրը»,-ԱԺ-ում վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց ԵԼՔ խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:
Երկիրը սպասումների մեջ է: Ընտրություններն անցել են, բայց չկա մի կարևոր հարցի պատասխան՝ ով է լինելու 2018 թվականից հետո վարչապետ:
Կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրի հիմքում ընկած է անվտանգ, ազատ, անկախ և խելացի Հայաստան ունենալու տեսլականը: Այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: