Հայերեն   English   Русский  
ուրանի հարստացում
Իրանի իշխանությունները հայտարարել են ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքների մեկնարկի մասին՝ հաշվի առնելով հնարավորությունը, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի գործունեությունը կարող է դադարեցվել: Այս մասին պաշտոնապես տեղեկացվել է նաև Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին հրամայել է Ատոմային էներգիայի տեղական կազմակերպությանը անմիջապես գործընթաց սկսել: Ընդ որում` նա նշել է, որ Իրանը դուրս չի գա միջուկային համաձայնագրի շրջանակներից` այսինքն 3 ու կես տոկոսից ավել ուրանի հարստացում չի իրականացնի և չի գերազանցի ցենտրիֆուգների թույլատրելի թիվը: Գրում է Vesti.ru-ն:
Իրանը հինգ օրում ուրանի հարստացումը կարող է վերականգնել մինչև 20%: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքական ոստիկանությունը Իզմիրում ձերբակալել է Թուրքիայի ղեկավարության կողմից հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի եղբորը: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«ФАРС» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և ներքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չհասնելու դեպքում, երկիրը կշարունակի արագ տեմպերով ուրան հարստացնել: Գրում է Novostink.ru-ն:
Նախատեսվում է հուլիսի 13-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող «Քոբուրգ» հյուրանոցում Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) արտգործնախարարների նիստ
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: