Հայերեն   English   Русский  
միասնական քննություն
Գնահատման և թեստավորման կենտրոնն անցկացնում է լրացուցիչ երկրորդ մրցույթ: Միասնական քննություններին մասնակցած այն դիմորդները, որոնք առարկաներից գոնե մեկից դրական գնահատական են ստացել, հնարավորություն են ստանում մասնակցել լրացուցիչ երկրորդ մրցույթին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը
Թեև այս տարի դիմորդները քիչ են, բուհերն էլ հարյուրավոր թափուր տեղեր ունեն` միասնական քննությունների արդյունքները սփոփող չեն: Առանց այն էլ սակավաթիվ 4620 դիմորդների մի զգալի մասն անբավարար է ստացել՝ չնայած համեմատաբար հեշտ թեստերին: Ու օդում կախված է հարցը՝ հնարավո՞ր է, որ առանց այդ էլ հարյուրավոր թափուր տեղեր ունեցող բուհերն իջեցնեն ընդունելության շեմը՝ իրենց մոտ ուսանելու հնարավորություն տալով նաև անբավարար ստացած դիմորդներին:
Այս տարի բարձրագույն ուսումնական հաստատությունների 19 հազարից ավելի (1641 անվճար և մոտ 18 հազար վճարովի) տեղերի համար միասնական քննությունների առաջին փուլում պայքարում է ընդամենը 9737 դիմորդ: Նախորդ տարվա համեմատությամբ դիմորդների թիվը նվազել է 1500-ով:
Հայաստանում եւ Արցախում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաների միասնական քննությունն անցել է հանգիստ: «Քիմիա» առարկայի միասնական քննությանը պետք է մասնակցեր 1028, «Հայոց պատմություն» առարկայի քննությանը` 1269 դիմորդ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Դոնբասում խաղաղապահ առաքելության տեղակայման հարցի շուրջ Կիևի կողմից արված առաջարկը: Լավրովի խոսքով` Ռուսաստանը պատրաստ է քննարկել այդ հարցը, սակայն Ուկրաինայի իշխանությունները պարտավոր են այդ դեպքում հաշվի առնել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչների կարծիքները: Գրում է Russian.rt.com-ը:
Չինական CCTV հեռուստաընկերության փոխանցմամբ` Չինաստանի Ֆուցզյան նահանգի Չժանչժոու քաղաքում գտնվող պարաքսիլոլի գործարանում հուժկու պայթյուն է որոտացել: Գրում է Russian.rt.com-ը:
«Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկված են հեղինակավոր կինոգործիչներ: Օրենքի նախագծի առաջին տարբերակն պատրաստ կլինի 10-15 օր հետո:
Ապրիլի 7-8-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։
Այս տարի առաջին անգամ Հայաստանի ազգային Ագրարային համալսարանի 23 մասնագիտությունների(Ագրոէկոլոգիա, Ագրոնոմիա, Բույսերի պաշտպանություն, Գյուղատնտեսական մշակաբույսերի
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: