Հայերեն   English   Русский  
Թել Ավիվ
Այսօր՝ մայիսի 18-ին, Ստամբուլում տեղի կունենա Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը: Այն կանցկացի Թուրքիայի՝ կազմակերպության ներկայիս նախագահի նախաձեռնությամբ, որի նպատակն է Պաղեստինին աջակցելն ու Մերձավոր Արևելքում Իսրայելի և Ամերիկայի Միցայալ Նահանգների քաղաքականության դատապարտումը:
Իսրայելում Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատան տեղափոխման պատճառով Պաղեստինը ետ է կանչել իր դեսպանին Վաշինգթոնից: Այդ մասին նշվել է Պաղեստինի ԱԳՆ կայքում: Գրում է Russian.rt.com-ը:
Երուսաղեմում հարյուրավոր հյուրերի ներկայությամբ մեկնարկել է Իսրայելում ամերիկյան նոր դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Ապրիլի 26-28-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացավ ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: 73 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկավ Ֆերդինանդ Կարապետյանը: Հայ մարզիկը բոլոր գոտեմարտերում իրեն գերազանց դրսևորեց` տպավորիչ հաղթանակներ տոնելով: Եզրափակչում Ֆերդինանդ Կարապետյանը փառահեղ հաղթանակ տարավ ադրբեջանցի մարզիկի նկատմամբ` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Պարգևատրման արարողության ժամանակ հայ մարզիկը կանգնեց պատվո հարթակի առաջին աստիճանին` իրենից հետ թողնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներին:
Անցյալ գիշեր Թել Ավիվի ամենահայտնի Ռաբինի հրապարակում խորհրդավոր կերպով հայտնվել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հսկա ոսկե արձանը՝ ցնցելով պաշտոնյաներին և անցորդներին:Կարճ ժամանակ անց պարզվել է, որ այդ արձանը տեղադրվել է հրապարակում իսրայելցի արվեստագետ Իթայ Զալեյթի կողմից, որը վերջին շաբաթների ընթացքում պարբերաբար հայտարարում էր, որ «կձեռնարկի այնպիսի գեղարվեստական քաղաքական գործողություն, որը կգրավի բոլոր լրատվամիջոցների ուշադրությունը»: Նրան հանձնարարվել է հանել արձանը:
Պաղեստինյան դիմադրության խմբակցությունները հաստատում են, որ Թել Ավիվում տեղի ունեցածը Արևմտյան ափի և Երուսաղեմի սահմանները խախտելուն ուղղված իսրայելական կողմի ջանքերի բնական հակահարվածն է, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ պաղեստինցիների ազգային ինթիֆադան(ժողովրդական ապստամբություն) շարունակվում է: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
Թել Ավիվում հունիսի 8-ին տղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կա նաև ադրբեջանցի:
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումից հետո մերժել են շուրջ 83,000 պաղեստինցիների մուտքը երկիրը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հարյուրավոր հրեաներ և արաբներ բողոքի ցույց են սկսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակված Ավիգադոր Լիբերմանի դեմ: Հաղորդում է arabic.rt.com-ը: Ավիգադոր Լիբերմանը «Իսրայել Բեյթեյնու»(Մեր տունը Իսրայելն է) կուսակցության առաջնորդն է, որը մշտապես աչքի է ընկել պաղեստինցիների հանդեպ ագրեսիվ վերաբերմունքով:
Պաղեստինցի հայ Անուշ Արամ-Սարքիս Բելիանն առաջին հայ կինն է պատմության մեջ, ով դարձել է բոդիբիլդինգի չեմպիոն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: