Հայերեն   English   Русский  
հայրենիք
«Բարդ վիճակ է։ Իրար հասկանալու ցանկությունը կարծես չի իշխում»,- ասում է հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով ներքաղաքական ներկա իրավիճակն ու հնարավոր զարգացումները։
«Լրագրությունը, ավելի ճիշտ՝ հրապարակախոսությունը, միշտ եղել է իմ հոբբիներից մեկը»,- ասում է Րաֆֆի Դուդակլյանը, որ ծնվել է Լիբանանում, ապրել ԱՄՆ-ում ու Կանադայում, իսկ 2004-ին տեղափոխվել է Հայաստան:
Կարինա Բաղդասարյանը ճակատագրի բերումով ապրել է տարբեր երկրներում: Ծնվել է Գերմանիայում 1979 թ., մի քանի տարի անց տեղափոխվել է Հայաստան, ապա Սիրիա, որից հետո ուսման նպատակով մեկնել է Եգիպտոս, Իտալիա, վերջին տարիներին ապրել է Ռուսաստանում, իսկ բոլորովին վերջերս՝ այս տարվա հունվարի 25-ին, մեկընդմիշտ վերադարձել է հայրենիք:
«Ինձ ասում են՝ էս աղջիկը շաշ ա,- ծիծաղում է Բեյրութից Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր տեղափոխված և գյուղի դպրոցում անգլերեն դասավանդող 24-ամյա Արշալույս Ամսիհը կամ, ինչպես երեխաներն են ասում, միսս Արշալույսը:- Չէ, ես շաշ չեմ, ուղղակի դուք ձեր տեղի արժեքը չգիտեք»,-պատասխանում է Արշոն, որի համար Հայաստանը բացահայտվեց 2015 թվականի ապրիլի 21-ին, երբ առաջին անգամ ոտք դրեց հայրենիք:
Տարվա ընթացքում անդրադարձել ենք մի թեմայի, որն ամենացավալիներից է մեզանում. զինվորական հաշմանդամների խնդիրները:
«Վերջապես գտա իմ երկիրը, իմ տունը, իսկ առաջ ես չգիտեի՝ ինչ եմ, ով եմ… Դա շատ վատ զգացում է, երբ չգիտես՝ ինչ պիտի ասես, երբ հարցնում են՝ լիբանանցի ես, սիրիացի ես, թե ինչ ես:
Մեկ ամիս առաջ Միացյալ Նահանգներից Հայաստան են տեղափոխվել Նելլի Կարապետյանն ու Բրենթ Անդերսը: Նրանք ամուսիններ են, ունեն երկու դուստր, երկար տարիներ ապրել են Կանզաս նահանգի Մանհեթեն քաղաքում: Իսկ թե ինչպես է հայուհուն հաջողվել ամերիկացի ամուսնուն մեկընդմիշտ կապել Հայաստանի հետ՝ թողնելով ամերիկյան բարեկեցիկ կյանքը, տարիների երազանքի ու դրան հավատալու արդյունք է:
2009 թվականը կարևոր տարեթիվ է իտալահայ Կարեն Կոկչյանի կյանքում:
Երբ 1991 թվականի ապրիլին ամերիկաբնակ Մարո Մաթոսյանը եկավ Հայաստան, երկրում պատմական իրադարձություններ էին տեղի ունենում: Ընդամենը ամիսներ անց տեղի ունեցավ Անկախության հանրաքվեն:
«Ինչպե՞ս է, որ իմ հայրը, որ գյուղացու արդար քրտինքով ապրուստ էր վաստակում, կուլակ էր, իսկ ներկայիս օլիգարխները` ոչ»,- հարց է բարձրացնում 82-ամյա Գևորգ Անտոնյանը, որ իր ողջ կյանքի ընթացքում խտրական վերաբերմունքի ու կասկածանքով լի հայացքների է արժանացել «կուլակի որդի» լինելու պատճառով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: