Հայերեն   English   Русский  
Ղարաբաղյան շարժում
Լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Այս տարիների ընթացքում տարբեր տեսանկյուններից անդրադարձ է եղել շարժմանը, Ղարաբաղ կոմիտեի առաջնորդները, անդամներն իրենց հուշերով են հանդես եկել, իրենց գնահատականը տվել անցյալի իրադարձություններին ու դրանց շարունակություն ներկային: Ղարաբաղյան շարժումը, սակայն, միայն քաղաքական ու պետական գործիչներով չէր պայմանավորված: Ոչինչ հնարավոր չէր լինի, եթե չլիներ ժողովրդի նվիրումն ու աջակցությունը:
«Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի՝ փետրվարի 14-ի համարում լույս տեսած՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ (1990-1991), «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր և նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցի երկրորդ մասը (Սկիզբը՝ այստեղ)
«Երազանքը՝ գաղափար, գաղափարը՝ շարժում. արդյունքը հենց երազանքն էր, բայց՝ արդեն տեսանելի ու շոշափելի». «Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի՝ փետրվարի 13-ի համարում լույս տեսած՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ (1990-1991), «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր և նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցի առաջին մասը:
Դեռևս 80-ականներից, երբ սկսվում էր Ղարաբաղյան շարժումը, հարցեր առաջացան, թե հնարավոր զինված հակամարտության դեպքում ի զորո՞ւ ենք մենք դիմակայելու Ադրբեջանին, թե՞ ոչ՝ հաշվի առնելով նաև Թուրքիայի հավանական աջակցությունը Ադրբեջանին։
1988 թ. սկսվեց Ղարաբաղյան շարժումը: Նպատակը Ղարաբաղի վերամիավորումն էր Հայաստանին: Ձևավորվեց «Ղարաբաղ» կոմիտեն, շարժումը մեծ թափ առավ: Շարժման առանցքային կերպարներից մեկը, որի անունն ասես խորհրդանշական է Հայաստանի անկախության կերտման պատմության մեջ, Վազգեն Մանուկյանն է, գործիչ, որ անկախ Հայաստանի գաղափարն առաջ է տարել դեռևս 60-ական թվականներին` համոզված լինելով, որ ուշ թե շուտ այն իրականություն է դառնալու: Բայց երազելը քիչ էր, պետք էր որոշակի գործունեություն, որը խորհրդային տարիներին ընդհատակյա բնույթ ...
«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը ԽՄ տարիներին ծավալված բնապահպանական շարժման նախաձեռնողներից, 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն է:
«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանն է: Հաշվի առնելով քառօրյա պատերազմը և դրանից հետո ստեղծված իրավիճակը, պարոն Սարգսյանին հարց ենք ուղղել նաև ընթացիկ իրավիճակի մասին:
Հաճախ ենք լսում, թե 1988-ի փետրվարը բացեց հայ ժողովրդի, մասնավորապես՝ արցախահայության փակ աչքերը: Դրանում թերևս ճշմարտություն կա, որովհետև պատմական Հայաստանի ամենաբարեբեր մարզի բնակչությունը, հավատալով գորբաչովյան «վերակառուցման ու դեմոկրատիայի» հնարքին, ոտքի ելավ: Ելավ, որ ազատվի խորհրդային կեղծիքից ու 70-ամյա բռնության լծից:
Քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քիչ է պատահում, երբ մարդ շատ կարճ է ապրում, բայց այդ կյանքով մեկընդմիշտ մնում է պատմության ու ժողովրդի հիշողության մեջ: Այդ մարդկանց կյանքը նման է այն երկնաքարին, որը պոկվում է տիեզերքից ու վայրկյանների ընթացքում բոցկլտալով վայր ընկնում, բայց հասցնում է աշխարհը լուսավորել ու միլիոնավոր մարդկանց երազանք պահելու առիթ պարգևել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: