Հայերեն   English   Русский  
ՃՏՊ
Ըստ որոշ տեղեկությունների՝ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված Վազգեն Մանասյանը Կոտայքի նախկին փոխմարզպետ Մուշեղ Մանասյանի որդին է։ Վազգեն Մանասյանը օրեր առաջ էր դարձել 30 տարեկան, իսկ դեկտեմբերին նախատեսված էր նրա հարսանիքը։ Վազգեն Մանասյանը զբաղեցնում էր Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ–ի անտառների կադաստրի վարման բաժնի պետի պաշտոնը։
Հոկտեմբերի 21-ին, ժամը 08:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նալբանդյան փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է հոսանքազրկել ավտոմեքենաները:
Քեթիի ոլորաններում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:50-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 55 RR 575 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե արգելապատնեշին եւ մի պտույտ շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։
Հոկտեմբերի 19-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ «Շամպայն գինիների գործարան»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 3-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 18-ամյա բնակիչ Դավիթ Ղալաչյանը Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի մեքենայով բախվել է բետոնե պատնեշին: Մեքենան շրջվել է, հրդեհ բռնկվել, ինչի հետևանքով ուղևորներից նույն գյուղի 18- ամյա բնակիչ Մովսես Խաչատրյանը տեղում մահացել է:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 61 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, առկա է արտահոսք, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 18-ին, ժամը 13:19-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արագածոտնի մարզում, հոկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում Թաթուլ գյուղի բնակիչ, 63-ամյա Մինաս Կրպեյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 14 ՕՕ 161 համարանիշի ավտոմեքենայով Թալին քաղաքից դեպի Թաթուլ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: