Հայերեն   English   Русский  
վիրավոր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից Տավուշի մարզում զինծառայող է վիրավորվել։
Ադրբեջանական կողմը մեկ ժամում դիպուկահար զենքերից 40-ից ավելի կրակոցներ է արձակել Արցախի առաջնագծի դիտակետի վրա:
Հունիսի 29-ին, ժամը 13:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 8:00-ի սահմանում սնունդ տեղափոխող ՊՆ «Կամազ» է շրջվել: Վանաձորից NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ վթարի հետեւանքով 2 պայմանագրային զինծառայող տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ:
Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորված զինծառայող, Չորաթանի բնակիչ Շիրազ Սահակյանին Երևան տեղափոխող ռեանիմոբիլը քսան րոպե առաջ դուրս է եկել Բերդի հոսպիտալից: Բժիշկները սպայի վիճակը գնահատում են կայուն ծանր, նաև ասում, որ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Կապիտանին Բերդի հոսպիտալում երեկ վիրահատել են, անդամահատել՝ ոտքը: Զինծառայողի հետագա բուժումը կշարունակվի Երևանի զինվորական կլինիկական հոսպիտալում: Այս մասին Անկախին ասել են Բերդի հոսպիտալից:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ականի պայթյունի հետեւանով 2 մարդ վիրավորվել է: Այս մասին գրում է news.am-ը:
Սիրիայում՝ Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասի հրետակոծության արդյունքում 4 հայ վիրավորվել է: Այս լուրը Անկախ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Բալայանը չնշեց վիրավորների անունները, միայն հայտնեց, որ հայերի մի մասը տեղափոխվել է Հալեպի՝ համեմատաբար հանգիստ թաղամասեր, մյուս մասն էլ ապաստանել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: