Հայերեն   English   Русский  
դիվերսիա
Տավուշի մարզում նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձից երկու շաբաթ անց միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որը հայաստանյան քաղաքագետները բնորոշեցին որպես «անատամ»:
Այսօր առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:
Արդբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման հետևանքով հայկական կողմի 3 զոհերի մասին տեղեկությունը հաստատում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Չինարի գյուղից հյուսիս-արևելյան ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն փորձի արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ՝ երկու զինվոր և մեկ սպա
Իրանի արևելքում վնասազերծվել է խոշոր դիվերսիա իրագործել ծրագրող ահաբեկիչների խումբ: Tasnim գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ՆԳՆ ղեկավար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական գործողություն: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով թշնամական խմբի առաջխաղացումը` անցել են կազմակերպված պաշտպանության: Ծավալված մերձամարտի արդյունքում, հակառակորդը մարտադաշտում թողնելով Ադրբեջանի ԶՈւ կապիտան, Նավթալան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Վագիֆ Դիլգամ օղլու Բայրամովի դիակը` հետ է շպրտվել:Կատարվածը հերթական անգամ փաստում ...
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց:
Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք:Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել:Միջադեպի մանրամասները ճշտվում են:ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:
Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: