Հայերեն   English   Русский  
ընկերական հանդիպում
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ներքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին, հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ներկայումս ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն քննարկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման հնարավորությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Ապրիլի 9-ին Հայաստանի Մ-18 հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ ապրիլի 10-ին և 12-ին կանցկացնի երկու ընկերական հանդիպում Բուլղարիայի Մ-18 հավաքականի հետ: Խաղերը կայանալու են Բուլղարիայի ազգային հավաքականների մարզաբազայում:
Մարտի 9-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը Ավստրիայի խորհրդրանում հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհդրարանի Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի նորանշանակ ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ:
Հարավկորեացի հատուկ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ մտադիր է «հայրենիքի միավորման նոր պատմություն» սկսել: Այդ մասին հաղորդում է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպում Լիտվայի հավաքականի հետ Երևանում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում:
Սիրիայի հարցի շուրջ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ձևաչափով հանդիպումը կկայանա այս շաբաթ Սոչիում: Թուրքական կողմը ներկայացված է լինելու Արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով: Այս մասին նշված է Մոսկվայում թուրքական դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրությունում:
Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է «միայն որոշակի պայմաններում» հանդիպել Հյուսիսային Կորեայի իր գործընկերոջ հետ: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ Մուն Չժէ Ինը հանդես է եկել ամենամյա մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Vesti.ru-ն:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը մեկ տարվա ընթացքում 16 անգամ հաղորդակցվել են, որոնցից 12 անգամ՝ հեռախոսով, 4 անգամ՝ դեմ առ դեմ: Այն բանից հետո, ինչ թուրքական ՌՕՈւ-ն խոցել էր թուրքական ինքնաթիռը, երկու երկրների միջև հարաբերությունները սկսել են բարելավվել՝ գրեթե վերադառնալով նախկին հունին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: