Հայերեն   English   Русский  
Սուրբ Սարգսի տոնը
Սա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են:
Արարատյան հայրապետական թեմն այսօր Երևանում կազմակերպել էր երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրվան նվիրված միջոցառում։Միջոցառման մասնակիցները Մաշտոցի պողոտայի սկզբից քայլերթով շարժվել են դեպի Սիրահարների այգի, որտեղ տեղի է ունենում տոնին նվիրված միջոցառում։
Սա շարժական տոն է և նշվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը, Զատիկից 63 օր առաջ: Տոնի ակունքները հեթանոսական են: Այն կապվում է գիտության հովանավոր Տիր աստծո անվան հետ: Տիրը միաժամանակ ցորենի, հացազգիների պահապան և հովանավոր աստվածությունն է եղել, ուստի այս տոնի կերակրատեսակները հիմնականում հացազգիներից են:Հեթանոսական ժամանակներից է գալիս նաև գուշակություն անելը: Աղի բլիթ ուտելով` աղջիկները երազում տեսնում են իրենց ապագա ամուսիններին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: