Հայերեն   English   Русский  
ազատազրկում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Վաչե Մարգարյանը հրապարակեց ամբաստանյալ նախկին դատավոր, 1000 դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի և կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի դատավճիռը:
«Ренхап» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի դատարանը որոշում է կայացրել երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեին դատապարտել ութ տարվա ազատազրկման` պատճառաբանելով, որ նա պետական միջոցներ է ծախսել և միջամտել կուսակցության գործունեությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Գլխավոր դատախազը միջնորդել է ազատությունից զրկելու մանվել Գրիգորյանին
Ադրբեջանական ինտերնետային «Kanal 13» հետուստաալիքի կալանավորված տնօրեն Ազիզ Օրուջևի առողջական վիճակը բանտում վատթարացել է: «Մեյդան» լրատվական կայքին լրագրողի կինը` Լամիա Օրուջևան հայտնել է, որ իր ամուսնու մոտ լուրջ առողջական խնդիրներ են առաջացել. ակտիվացել են երիկամային ցավեը, ինչն էլ հանգեցրել է արյան բարձր ճնշման:
CNN հեռուստաընկերության տվյալներով` ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին մեղադրանքի կետերով մեղավոր ճանաչվելու դեպքում 305 տարվա ազատազրկում է սպասվում: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի իշխանություններն ազատ են արձակել գերմանական «Die Welt» թերթի աշխատակից Դենիզ Յուջելին, որն ավելի քան մեկ տարի բանտում էր գտնվում:
Ադրբեջանի Բալաքենի շրջանային դատարանում կայացել է լրագրող Աֆղան Մուխթարլըի գործով դատական նիստը:
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Դիարբեքիրից պատգամավոր Իդրիս Բալուքենը Դիարբեքիրի 8-րդ ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել է 16 տարի և 8 ամիս ազատազրկման: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքը:
Մոսկվայի Զամոսկվորեցկիի շրջանի դատարանը ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին ութ տարվա ազատազրկման է դատապարտել` նրան կաշառք վերցնելու համար մեղավոր ճանաչելով: Այդ մասին վկայում է դատավճիռի տեսքտը, որն ընթերցել է դատավոր Լարիսա Սեմյոնովան: Գրում է Gazeta.ru-ն:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատավճիռը։Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:Դատավճիռը քիչ առաջ դատարանում հրապարակեց դատավոր Արշակ Վարդանյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: