Հայերեն   English   Русский  
բանտ
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Ռայքերս բանտը լուծարելու ծրագրին, որը համարվում է աշխարհի ամենամեծ ուղղիչ հաստատությունը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով New York Times թերթին:
Politic պարբերականի փոխանցմամբ` ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Դեմոկրատական կուսակցության այլ առաջնորդների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ կցանկանար ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին բանտում տեսնել: Գրում է Russian.rt.com-ը:
Բրազիլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ամազոնաս նահանգի բանտում բանտարկյալների միջև սկսված ծեծկռտուքի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Մասաչուսեթս նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է, որ 2020 թ. նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը կարող է բանտում հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ճակատագրի վերաբերյալ երկու տարբերակ է առաջ քաշել: Գրում է Gazeta.ru-ն:
Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիա քաղաքում բանտից 21 բանտարկյալներ փախուստի են դիմել, որոնց մեծ մասն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ են հանդիսանում: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով քրդական անվտանգության ծառայություններին: Գրում է Gazeta.ru-ն:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին:
Ստամբուլի գլխավոր դատախազության պահանջով դատարանի կողմից ձերբակալման որոշում է կայացվել Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաչուկջիի սպանության մասնակից 18 անձանց վերաբերյալ:
Գոբուստանի բանտում կալանավորված և 20 տարվա ազատազրկման դատապարտված «Մահմեդական միասնություն» շարժման ղեկավարի տեղեկալ Աբբաս Հուսեյնովի մայրը հայտարարել է իր որդու նկատմամբ նոր խոշտանգումների մասին, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:
Ապրիլի 19-ին նԳյոյչայ քաղաքում ձերբակալվել է «Օրենք և իրավունք» կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան, նախկին քաղբանտարկյալ Թալեհ Խասմամոդովը: Այս մասին հայտնել է իրավապաշտպան Օկթայ Գյուլալըևը, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» կայքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: