Հայերեն   English   Русский  
Ամուլսար
Երեկ` դեկտեմբերի 8–ին Ամուլսարի պոստեր էին այցելել Վայոց Ձորի Ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Գրիգորյանը, Ջերմուկի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանը և էլի ոստիկաններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։
Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ստեղծված աշխատանքային խումբը դեռևս չի ավարտել իր ուսումնասիրությունները և չի ներկայացրել այդ ուսումնասիրությունների արդյունքները Հանրային խորհուրդ:
Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ձևավորված աշխատանքային խումբը նոյեմբերի 22-ին հերթական աշխատանքային նիստն է անցկացրել, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ։
BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Ամուլսարի խնդրին։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Աժ-ի, կառավարության, քննչական մարմինների ներկայացուցիչները նախօրեին հանդիպում են ունեցել Ջերմուկ եւ Գնդեվազ համայնքների բնակիչների հետ, որին մասնակցել են շուրջ 130 հոգի: «Ժողովուրդ» օրաթերթին Ջերմուկի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի նախաձեռնած այդ փակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:
«Լիդիան Ինթերնեյշնլը» մեկնաբանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը, որով դատարանն Ամուլսարի ծրագրի 2016թ. ապրիլի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի դեմ ներկայացված հայցադիմումը մերժել է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման շրջանակներում իրականացվող ստուգումների ընթացքի վերաբերյալ իր հարցման՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից ուղարկված պատասխանը:
Անցյալ ամիս Վարչական դատարանը պարզեց, որ ՀՀ Կառավարության նախկին պաշտոնյան ապօրինի կերպով փորձում էր զրկել Ընկերությանը Ամուլսարի ծրագիրն իրականացելու իրավունքից: Այժմ, կարծես, արդեն գործող նախարարն է ապօրինի գործողություններով խոչընդոտում Ընկերությանը՝ իրականացնել Ամուլսարի ծրագիրը:
Հանրային խորհրդում ստեղծվել է Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկված են ՀԽ անդամներ Կարինե Դանիելյանը, Բաբկեն Պիպոյանը, Վազգեն Սաֆարյանը, Արմեն Տեր-Տաճատյանը, Լարիսա Ալավերդյանը, Լևոն Գրիգորյանը, Վարդան Համբարձումյանը, Կարեն Զադոյանը, Արսեն Ղազարյանը և Կորյուն Առաքելյանը: Աշխատանքային խմբի համակարգող է ընտրվել Վազգեն Սաֆարյանը:
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունն ավարտվել է, քննության արդյունքներով պարզվել է, որ իրավական առումով որևէ խնդիր չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: