Հայերեն   English   Русский  
պաշտոնանկություն
ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է վարչապետ Սերժ Սարգսյանի՝ անհապաղ երկխոսություն սկսելու կոչին՝ նշելով, որ երկխոսության դեպքում պատրաստ են քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան կեղծ հաղորդագրություններ է անվանել արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները: Գրում է Russian.rt.com-ը:
Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի պաշտոնանկության հիմնական պատճառ դարձել է Իրանի միջուկային գործարքի հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած անհամաձայնությունը: Այդ մասին Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է իր ուղղաթիռում` Կալիֆոռնիայում ամերիկացի զինվորականնների հետ ունեցած հանդիպումից վերադառնալու ընթացքում: Գրում է Vesti.ru-ն:
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:
Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին, որոնք տեղեկություն են տարածել այն մասին, որ ինքը պատրաստվում է պաշտոնից հեռացնել պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին: Սպիտակ տան ղեկավարը լրատվամիջոցներին մեղադրել է կեղծ տեղեկություններ տարածելու մեջ: Թրամփն իրեն և Թիլերսոնին «լավ խումբ» է անվանել, սակայն միևնույն ժամանակ հիշատակել է որոշ հարցերի շուրջ իր և Պետդեպարտամենտի ղեկավարի ունեցած տարաձայնությունների մասին:
Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 7-ին հրաժարվել Է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին հեռացնել զբաղեցրած պաշտոնից. որոշման համապատասխան նախագիծը պաշտպանել Է միայն 31 խորհրդական՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:
Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Լուցենկոն հանդես է եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին որդու` Ալեքսանդրի նկատմամբ հետաքննություն անցկացնելու ընթացքում պաշտոնից հեռացնելու առաջարկով: Գրում է Russian.rt.com-ը:
El Pais պարբերականի փոխանցմամբ՝ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն իր ելույթի ընթացքում հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը որոշում է կայացրել պաշտոնից հեռացնել Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնին: Գրում է Gazeta.ru-ն:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանին ազատել է աշխատանքից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: