Հայերեն   English   Русский  
Ջրային ռեսուրսներ
Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը մշտապես գործող հանձնաժողով է, ստեղծվել է շուրջ 15 տարի առաջ, կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու, վաստակաշատ մասնագետներ: Սակայն վերջին տարիներին հանձնաժողովը պարապուրդի էր մատնվել, անգամ նիստեր չէին գումարվում: Այնինչ, ըստ կանոնադրության, պետք է նիստեր գումարվեն առնվազն 3 ամիսը մեկ, ավելի հաճախ՝ ըստ անհրաժեշտության:
Ազգային ժողովի նիստում քննարկվեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Բարեկամիս հետ վերջերս զրուցում էինք գյուղատնտեսությունից, բերքատվությունից, ավելի շատ հողեր ցանելուց, այն մասին, թե ինչու են գյուղացիներն իրենց հողերը քիչ մշակում և այլն: Բոլոր հարցերի պատասխանը բարեկամիս մոտ մեկն էր՝ իսկ ջուրը, բա ջուրը, ջուր կա՞ որ… Նա սկսեց պատմել, թե խորհրդային տարիներին ոռոգման, պոմպակայանների, ջրագծերի ինչպիսի համակարգեր են եղել, ինչ ջանքեր են գործադրվել ու ինչ ծրագրեր իրականացվել դաշտերն ու այգիները ջրարբիացնելու համար, և ինչպիսի անմխիթար վիճակում են հիմա այդ համակարգերը, ...
Ապրիլի 22-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկիր մոլորակի օր:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ղեկավար Ուինսթոն Յունը, ՀԲ ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը, սոցիալական հարցերով ավագ մասնագետ Սառա Մայքլը և այլ պաշտոնատար անձինք:Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը և Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար ...
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ Կովկասյան ծրագրերի ղեկավար Վիտալի Կովալյովին և NABU հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանին:
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը Գազայի նկատմամբ Իսրայելի իրականացրած գործողությունները անվանել է մարտահրավեր` ուղղված ՄԱԿ-ին և համաշխարհային հանրությանը:
Նախորդ համարում «Անկախն» անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների խնդիրներին` հանգելով ջրամբարների կառուցման հույժ կարևոր խնդրին:
Ըստ հոռետեսական կանխատեսումների` հաջորդ դարում Երկիր մոլորակի վրա ամենաթանկ ապրանքը կհամարվի ջուրը: Իսկ իրականում մեր մոլորակն այսօր իրոք կանգնած է ջրային ռեսուրսների սպառման խնդրի առջև.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: