Հայերեն   English   Русский  
խոզի գրիպ
Հայաստանում «խոզի գրիպից» եւս մեկ մահվան դեպք է գրանցվել։ Անցյալ հանգստյան օրերին H1N1 վիրուսի զոհ է դարձել մի կին։
Հայաստանում խոզի գրիպի բարդություններից եւս մեկ մահվան դեպք է գրանցվել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:
Վերջին ամսվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել:
Յամալում (ՌԴ) գրանցվել է խոզի գրիպից մահացության երկրորդ դեպքը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Նոյաբրսկ քաղաքում մահացել է Ադրբեջանի քաղաքացի 53-ամյա տղամարդ։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ անցած` 2015 թվականի ընթացքում տամիֆլյու տեսակի դեղամիջոցից Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ: Սա այն դեպքում, երբ նախորդ` 2014 թվականին նույն դեղամիջոցից Հայաստան է ներկրվել 2045 տուփ:
Եթե աշխարհը 2009-ից է սարսափած խոզի գրիպից, ապա Հայաստանում մասշտաբային բռնկումներ ու վարակվելու վախի մթնոլորտ ստեղծվեց միայն այս տարի. H1N1 վիրուսից մահացել է 18 մարդ:Խնդիրն այնքան լուրջ էր, որ փողոց դուրս եկող շատ մարդիկ սկսեցին բժշկական դիմակներ կրել, իսկ հանրությունը վստահ էր` համաճարակ է: Սակայն առողջապահության նախարարությունն իրավիճակը համաճարակային այդպես էլ չհամարեց:
Երգչուհի Էմմին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բժշկական դիմակով լուսանկար ու խոզի գրիպից պաշտպանվելու կոչ արել. «Կրեք դիմակներ ձեր ապահովության համար»:Հիշեցնենք, որ երգչուհին այժմ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն օրերս ժամանել է Երևան:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: