Հայերեն   English   Русский  
Ֆինանսների նախարարություն
Նոր կառավարության կազմում ՀՀ ֆինանսների նախարարի պարտականությունները ստանձնեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ու քանի որ նա համակարգում նոր մարդ չէ, ոլորտին, իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականությանը, ծրագրերին ու գործունեությանը ծանոթանալու կարիք չունի: Ուստի «Անկախը» զրուցեց նորանշանակ նախարարի հետ տեղեկանալու համար, թե ինչ փոփոխություններ են սպասվում ՀՀ ֆինանսների, հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում:
ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման ևընտրության կարգը հաստատելու մասին» N348-Ն հրամանի (ուժի մեջ է մտել 2017 թվականի օգոստոսի11-ից) համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների (գործակալների) և պոտենցիալ մասնակիցների գործունեության եռամսյակային գնահատականները: Գնահատվող ժամանակատվածն ընդգրկում է 2016 թվականի ...
Ս.թ. հունիսի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ տնտեսության ներկա իրավիճակն ու ֆինանսական կայունությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ներկայումս վարվող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանը
Մայիսի 19-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաքելությանը:
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին: Նախագծով ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,171,107,264.8 հազար ՀՀ դրամ է, ծախսերի գծով` 1,449,063,604.1 հազար ՀՀ դրամ, բյուջեի դեֆիցիտը` 277,956,339.3 հազար ՀՀ դրամ:
ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլետչերի դիվանագիտության դպրոցի պատվիրակությանը, որի անդամներն էին դպրոցի թվով 4 դասախոսներ և 68 ուսանողներ:
Մարտի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության Ֆինանսների և էկոնոմիկայի ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվեցին պետական ֆինանսների կառավարման զարգացման հեռանկարները Հայաստանում և Եվրամիության ստանդարտներին համապատասխանեցումը:
Հունվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:Նիստը ...
1352 թվականին հիմնված Սուրբ Գեորգի եկեղեցին, որը գտնվում է Լուկովայում` Չեխիայի Հանրապետությունում, 1960-ականների ընթացքում դարձել է անմխիթար, հոգեհանգստի արարողության ժամանակ փլուզվել է եկեղեցու տանիքը, իսկ դրա վերանորոգումը չափազանց թանկ արժեր: Արդյունքում եկեղեցու հետ կապված վթարներն այնքան շատ էին, որ մարդիկ նախընտրում էին արարողություններն անցկացնել դրսում` անիծված թվացող հուշարձանից հեռու:
Այսօր ԱԺ-ում բԲյուջեի կատարողականի հաշվետվությանը կողմ քվեարկելու կոչ արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Չնայած 2014-ի ֆինանսական բարդություններին այն կարելի է համարել բեկումնային արդյունավետ սոցիալական պաշտպանության համակարգերի ստեղծման և ամենաբարդ տարին բարեփոխումների իրականացման առումով»,- ասաց նա: Բաղդասարյանի խոսքով` Կառավարության ծրագրերը միտված են ապագային և կոչված չեն պահի խնդիր լուծելու:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: