Հայերեն   English   Русский  
Ալեն Դելոն
Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի ինքնազգացողությունը, որը շաբաթներ առաջ կաթված էր ստացել և բուժման ենթարկվել Շվեյցարիայի կլինիկաներից մեկում, բարելավվել է: Այդ մասին հայտարարել է նրա որդին ՝ Ալեն-Ֆաբիեն Դելոնը: Գրում է Gazeta.ru-ն:
France Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է գլխուղեղի կաթվածի պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 83-ամյա Ալեն Դելոնը հոսպիտալացվել է: Լեգենդար ֆրանսիացի դերասանը տեղափոխվել է Փարիզի արվարձաններից մեկում գտնվող հիվանդանոց: Որոշ աղբյուրների համաձայն՝ դերասանը հոսպիտալացվել է կաթվածի կասկածով, իսկ մյուսները հայտնում են շարունակվող միգրենի մասին: Գրում է Spletnik.ru-ն:
Այսօր Ֆրանսիայի ամենահայտնի դերասանը` Ժան Պոլ Բելմոնդոն, տոնում է ծննդյան 85-ամյակը
Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հայտնել է , որ աշնանը կնկարահանվի ևս մի ֆիլմում, որով էլ կավարտի իր կարիերան: Այդ մասին հայտնում է Le Parisien պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:
Կինոաստղ և 1960-1980-ականների սեքս խորհրդանիշ Ալեն Դելոնն արդեն 23 տարեկան հասակում հասել էր մեծ փառքի և հաճախ համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»:
Թեև հոլիվուդյան դերասան Շոն Պենի և դերասանուհի Շարլիզ Թերոնի բաժանումից հետո երկու շաբաթ էլ չի անցել, սակայն կարծես 54-ամյա դերասանն արդեն նոր ընկերուհի ունի: ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների համաձայն` Պենը սիրավեպ է սկսել հոլիվուդյան մեկ այլ դերասանուհի Մինկա Քելիի հետ: Գրում է Popcornnews.ru-ն:
Սիգի պաշարները Սևանա լճում շատացել են:
Մի ժամանակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին պատկանած դասական սպորտային մեքենան աճուրդում վաճառվել է 23 միլիոն դոլարով՝ դառնալով երբևէ վաճառված ամենաթանկ հինգերորդ մեքենան:Ferrari 250 GT SWB-ն 60 սպորտային մեքենաների շարքում հայտնաբերվել է անցած տարի Ֆրանսիայի մոռացված ֆերմաներից մեկում:
1960-ական թթ. ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնին պատկանող Ferrari մակնիշի 250 GT SWB California Spider մոդելի ավտոմեքենան Փարիզի աճուրդում վաճառվել է 14,2 միլիոն եվրոյով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: