Հայերեն   English   Русский  
Դավիթ Գրիգորյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը դիմել է դատարան՝ վիճարկելու Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկության և առգրավման որոշումների իրավաչափությունը։
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը ապօրինի է եղել, չի եղել ոչ մի հիմք պարոն Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու համար։ Այս մասին Ankakh.com-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, հրավիրված մամուլի ասուլիսում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը խոսելով այն մասին, թե ինչու ԲԴԽ-ն չկանգնեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին, երբ նրա լիազորությունները դադարեցվեցին ու նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց, ասաց, որ ցանկացած դեպքում դատավորների կողքին կանգնելը դատական խորհրդի գործառույթների մեջ չի մտնում:
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբաններ Գեորգի Մելիքյանը և Երվանդ Վարոսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրել են բանավոր և գրավոր բողոքներ՝ կապված ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Դ.Գրիգորյանի աշխատասենյակում կատարված առգրավման և խուզարկության ընթացքում նրա իրավունքների երաշխավորման հետ: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր՝ օգոստոսի 5–ին որոշում է կայացրել բավարարել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, բեկանել խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ Ըստ այդմ՝ որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատավորի աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու գործողությունը ճանաչվելու է անթույլատրելի ապացույց և աշխատասենյակից առգրավված իրերը ենթակա չեն լինելու որպես ապացույց օգտագործման։
Անցնող շաբաթն անցավ բավական շիկացած և ոչ միայն 40 աստիճանի սահմանը հատած սաստիկ շոգի պատճառով:
Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ դատական համակարգում ստեղծված իրավիճակին:
Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը ապօրինի կնքելու դեպքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժելու ԱԱԾ-ի որոշումը Գրիգորյանի պաշտպանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում։ Այս մասին հայտնում է Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: