Հայերեն   English   Русский  
Քննիչ
Պաշտոնեական դիրքի չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Լ. Գ.-ին և Նարսան ՍՊԸ փոխտնօրեն Ռ. Հ.-ին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից ապացույց կեղծելու դեպքի առթիվ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա:
Գիտակցաբար սուտ մատնություններ կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ մեղադրելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված երկու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի տարբեր մասերով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն զբաղվում է այս տարվա մարտին կալանավայրում մահացած Մխիթար Սարգսյանի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակից Ալինա Ա.-ն հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ա. Համզոյանին:Մասնավորապես՝ Աբովյանի քննչական բաժնի քննիչ Ա. Համզոյանը, 2014թ. հոկտեմբերի 4-ին ահազանգ ստանալով նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևան-Գառնի ճանապարհին Պերճ Ա.-ի վարած «ԶԻԼ 131-Ն» մակնիշի և Ալինա Ա.-ի վարած ...
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Նարինե Մկրտչյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2015թ. մարտի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեջ մեղադրվող, իր պաշտպանյալ Դավիթ Պ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի հետ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է իր պաշտպանյալին, որտեղ քննիչի կողմից ...
Քաղաքացի Ժաննա Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Քաղաքացի Դավիթ Վ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժնի քննիչի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: