Հայերեն   English   Русский  
Երևանի շախմատի ֆեդերացիա
Հայաստանի շախմատի ակադեմիայում սեպտեմբերի 19-27-ը կայացավ «Երևան օփեն» շախմատի միջազգային երկրորդ մրցաշարը, որի կազմակերպիչը Երևանի շախմատի ֆեդերացիան էր:
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Երևանի շախմատի ֆեդերացիան հրաշալի նախաձեռնությամբ հանդես եկավ: Հայաստանում շախմատն էլ ավելի մասսայական դարձնելու նպատակով Երևանի մանկական զբոսայգում Հայաստանի մինչև 12 տարեկան 30 լավագույն շախմատիստ երեխաների հետ համաժամանակյա խաղի սեանս անցկացրին Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ, առաջատար շախմատիստներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Զավեն Անդրեասյանը:
Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս ֆեդերացիան հետևողականորեն շարունակելու է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը:
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը անցկացված շախմատի 2015 թվականի Երևան քաղաքի պատանեկան առաջնության փակման հանդիսավոր արարողությանը: Չորս տարիքային խմբերով անցկացվող մրցաշարի նպատակն է ի հայտ բերել չեմպիոնների և մրցանակակիրների։Շնորհավորելով առաջնության մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նորանոր ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: