Հայերեն   English   Русский  
Անկախության հանրաքվե
1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: ...
Իրաքյան Քուրդիստանում 2017 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեից հետո Թուրքիան որոշում էր կայացրել դադարեցնել թռիչքները դեպի Էրբիլի և Սուլեյմանիեի օդանավակայաններ։
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ֆրանսիական անդրծովյան տարածքում՝ Նոր Կալեդոնիա կղզիներում, հանրաքվե անցկացվեց անկախանալու հարցով: Հանրաքվեի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ընտրողների մեծամասնությունը որոշել է մնալ Ֆրանսիայի կազմում:
Վաղը՝ նոյեմբերի 4-ին, ֆրանսիական անդրծովյան տարածքում՝ Նոր Կալեդոնիա կղզիներում, անկախության հանրքվե է անցկացվելու:
ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները:
Հայաստանի երրորդ Հանրապետությունը 27 տարեկան է։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կողմ քվեների 99,5 տոկոսով հռչակվեց Անկախ Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀ քաղաքացիներն այսօր տոնում են Անկախության 27-րդ տարեդարձը:
Լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Այս տարիների ընթացքում տարբեր տեսանկյուններից անդրադարձ է եղել շարժմանը, Ղարաբաղ կոմիտեի առաջնորդները, անդամներն իրենց հուշերով են հանդես եկել, իրենց գնահատականը տվել անցյալի իրադարձություններին ու դրանց շարունակություն ներկային: Ղարաբաղյան շարժումը, սակայն, միայն քաղաքական ու պետական գործիչներով չէր պայմանավորված: Ոչինչ հնարավոր չէր լինի, եթե չլիներ ժողովրդի նվիրումն ու աջակցությունը:
2017 թվականն իրադարձություններով հարուստ տարի էր Երկրագնդի համար։ «Անկախն» առանձնացրել է նրանք, որոնք մեծ ազդեցություն են ունեցել միջազգային մակարդակում։
El Pais պարբերականի փոխանցմամբ՝ Կատալոնիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: