Հայերեն   English   Русский  
մաքսատուրք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանից ներմուծվող ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը արդյունք են տալիս: Գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիան 22 անուն ամերիկյան ապրանքների ներմուծման համար 50%-ով նվազեցրել է լրացուցիչ մաքսատուրքը: Անկարան այս քայլը կատարել է ի պատասխան նախորդ շաբաթ Վաշինգտոնի ընդունած որոշմանը, ըստ որի՝ թուրքական պողպատի ներկրման 50%-անոց մաքսատուրքը նվազեցվել էր 25%-ի:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրված ապրանքների համար ավելի քան 200 մլրդ դոլարի նոր մաքսատուրքեր է սահմանում: Գրում է Russian.rt.com-ը:
ՀՀ կառավարության 09.08.2018թ. N938-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել ս.թ. սեպտեմբերի 15-ից, փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 30.07.2015թ. N865-Ն որոշման մեջ, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուժի մեջ մտնելու հետևանքով ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանք­ների ակնհայտ առևտրային չափաքանակների վերանայման, ինչպես նաև վերը նշված որոշ­ման կիրարկման ընթացքում գործնականում ծագած մի շարք խնդիրների ...
Ամերիկյան իշխանությունները մտադիր են չինական ապրանքատեսակների համար 200 միլիարդ դոլարի չափով հերթական մաքսատուրքերը սահմանել: Գրում է Russian.rt.com-ը:
«Ренхап» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի մաքսատուրքերը Հարավային Կորեայից պողպատի, արևային վահանակների և լվացքի մեքենաների ներմուծումից երկրի տնտեսությանն ավելի քան 2,4 միլիարդ դոլարի վնաս կհասցնեն: Այդ մասին նշվել է Հարավային Կորեայի խորհրդարանի բյուջետային վարչության զեկույցում: Գրում է Gazeta.ru-ն:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը կոչ է արել նախագահ Դոնալդ Թրամփին բացառել Կանադային այն երկրների ցանկից, որոնց նկատմամբ պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրք է սահմանվել: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը` հղում անելով Սպիտակ տան աղբյուրին: Գրոեւմ է Gazeta.ru-ն:
Կանադան մի շարք երկրներից պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման մեջ խելամտության նշան չի տեսնում: Այդ մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկո Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ առևտրային պատերազմ վարել: Գրում է Russian.rt.com-ը:
Չինաստանն ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմ չի ցանկանում, սակայն միաժամանակ չի էլ վախենում դրանից: Այդ մասին նշվել է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: