Հայերեն   English   Русский  
ՀԱՄԱՍ շարժում
Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչները Եգիպտոսի միջնորդությամբ Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության են հասել, հաղորդում է Reuters-ը` հղում անելով պաղեստինցի պաշտոնյային:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին քայլեր ձեռնարկել, որպեսզի Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժման մոտ գտնվող Իսրայելի քաղաքացիների դիերը վերադարձվեն իրենց հարազատներին: Այս մասին հաղորդում է arabic.rt.com-ը:
Իսրայելի պաշտպանության նախարարությունը որոշել է ցեմենտե պատ կառուցել Գազայի հատվածի սահմանների երկայնքով՝ պաղեստինյան հարձակումներին դիմակայելու նպատակով: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը` վկայակոչելով իսրայելական պաշտոնական աղբյուրները:Իսրայելի Պաշտպանության նախարարությունը հավանություն է տվել պատի շինարարությանը, որը պաղեստինյան շարունակական հարձակումները կանխելու հնարավորություն կտա: Պատի կառուցումը կարժենա շուրջ 2.2 մլն իսրայելական շեկել, այն կունենա 60 կմ երկարություն: Հիշեցնենք, որ այժմ ...
Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումից հետո մերժել են շուրջ 83,000 պաղեստինցիների մուտքը երկիրը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Իսրայելի ռազմաօդային ուժերը մայիսի 4-ին կրակ են բացել Գազայի հատվածի ուղղությամբ և ռմբակոծել Ռաֆահ քաղաքը, ինչպես նաև հրետանային ինքնագնաց կայանքներով հարվածներ հասցրել Գազայի հարավային հատվածին: Հաղորդում է arabic.rt.com-ը:
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դենոնը հունվարի 26-ին հայտարարել է, որ պաղեստինյան Համասը և լիբանանյան Հիզբալլահը Իսրայելի դեմ նոր պատերազմի են պատրաստվում: Հայտնում է arabic.rt.com-ը:
Իսրայելը և Թուրքիան նախնական համաձայնությանեն եկել վերականգնել շուրջ հինգ տարի առաջ սառեցված դիվանագիտական հարաբերությունները:
Իսրայելի ավիացիան օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան այդ տարածքից արձակած հրթիռների: Իրականացված օդային ռմբակոծությունների հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն փոխանցվել: Գրում է Russian.rt.com-ը:
Կահիրեի միջազգային օդանավակայանում երկրի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է պաղեստինյան “ՀԱՄԱՍ” շարժման առաջնորդներից Հասան աս-Սեյֆին: Գրում է Russian.rt.com-ը:
“Իսլամական պետություն” ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները պատերազմ են հայտարարել ՀԱՄԱՍ շարժմանը: Նախօրեին ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները համացանցում մի տեսանյութ էին հրապարակել, որում պաղեստինյան կազմակերպությանը մեղադրել էին Գազայի հատվածում շարիաթի օրենքները հաստատելու ցանկության բացակայության մեջ: Գրում է Vesti.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: