Հայերեն   English   Русский  
գիտության ֆինանսավորում
Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ատոմային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) անցկացրած «Արդյունավետ գիտաշխատող 2016» մրցույթի հաղթողների ցանկում ընդգրկված միակ երիտասարդ գիտնականն է: Երիտասարդ գիտաշխատողները միշտ չէ, որ իրենց ցուցաբերած արդյունքներով կարողանում են մրցակցել տարիքով և առավել վաստակավոր գիտնականների հետ ու ընդգրկվել ցանկում: Այդ իսկ պատճառով ԳՊԿ-ն նմանատիպ մեկ այլ մրցույթ էլ երիտասարդ ...
Ֆինանսավորման ավելացում, նյութատեխնիկական բազայի թարմացում և երիտասարդ կադրերի ներգրավում: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Նատելլա Աղամալյանի կարծիքով` այս երեք պայմանների հնարավորինս շուտ իրականացումը կենսական նշանակություն ունի Հայաստանում գիտության լինել-չլինելու հարցում:
Կարո՞ղ եք նկարչին ասել` անցիր թոշակի ու մի նկարիր, նա, միևնույն է, նկարելու է, կամ երաժշտին ասել ապրիր առանց երաժշտության: Նույն ստեղծագործությունն էլ ֆիզիկան է: Այն ստեղծագործական ու շատ հետաքրքիր առարկա է: Այսպես է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի «Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի» բազային ամբիոնի վարիչ, Անանիա Շիրակացու մեդալակիր Գայանե Գրիգորյանը խոսում ֆիզիկայի մասին` նշելով, որ եթե նորից ընտրելու հնարավորություն լինի, առանց վարանելու նորից ֆիզիկոսի ուղին ...
ՀՀ նախագահի հովանու ներքո գործող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) շուտով կամփոփի իր գործունեության երրորդ տարին: Այս առիթով «Անկախը» զրուցել է ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի անդամ, Կ.գ.թ., ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանի հետ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: