Հայերեն   English   Русский  
Ամերիկայի հայկական համագումար
Նախորդ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերի հետ (դեմոկրատ, Նյու Ջերսի) և կոնգրեսական Թուլսի Գաբբարդի (դեմոկրատ, Հավայի) աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: Պատվիրակության կազմում էին նաև Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում Արցախի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանի նախագահ Մարիա ...
Ամերիկայի հայկական համագումարի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դանիելա Սարոյանը, ԱՄՆ-ում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ներկայացուցիչ Բայան Սամի Աբդուլ Ռահմանը և Ամերիկայի հայկական համագումարի զարգացման և քարոզչական հարցերով պատասխանատու Մարիամ Խալոյանը Քուրդիստանի հանրաքվեի կայացման կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում կազմակերպված ընդունելության ժամանակ
Մտավախություն կար, որ Հայոց ցեղասպանության ճանաչման 100-ամյակից հետո շատերի հետաքրքրությունը, այդ թվում նաև հայերի, ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ կնվազի:
Անցյալ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) նամակներ է հղել Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովներին՝ մտահոգություն հայտնելով Ամերիկայի ժողովրդավարական ինստիտուտների վրա Ադրբեջանի անհարկի ազդեցության հետ կապված:
Վաշինգտոն – 2016թ. ընտրություններից հետո Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների 97%-ը վերընտրվեց, հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Չնայած Հանձնախմբի թեկնածուները հնչեղ հաղթանակ են գրանցել այս ընտրություններում, 11 անդամներ Կոնգրես չեն վերադառնա՝ թոշակի անցնելու, հրաժարականի կամ այլ պաշտոնի անցնելու պատճառով:
Կիրո Մանոյանը համաձայն չէ այն գնահատականին, որ հայ համայնքն ակտիվ չէր թեկնածուների հետ աշխատելիս ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) խորհրդի նախագահ Քերոլին Մուգարին և Հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը և ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի hայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քերոլին Մուգարին, հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հոկտեմբերի 10-ի առավոտյան հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի անդամների հետ:
Վաշինգտոն - Այսօր Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության երկկուսակցական համալրումն՝ ի դեմս կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա) և Ջեքի Սփայերի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) որպես համանախագահներ և Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Դեյվիդ Թրոթի (Հանրապետական, Միչիգան) որպես փոխնախագահներ, հաղորդում է Համագումարը: Այս կոնգրեսականները միացել են ներկայիս համանախագահներ Ֆրենք Փալոն Կրտսերին (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ռոբերտ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: