Հայերեն   English   Русский  
Անգելա Մերկել
Ըստ Sputnik Արմենիայի սեփական աղբյուրների՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան։ Կանցլերի հայաստանյան այցը նախատեսվում է օգոստոսին։ «Նա օգոստոսի 23-ին կլինի Թբիլիսում, 24-ին` Երևանում, 25-ին` Բաքվում»,- հայտնել է աղբյուրը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հուլիսի 12-ին ոչ ֆորմալ, աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները կցանկանային ռուսական կողմի հետ «խելամիտ» հարաբերությունների հասնել: Այդ մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է հաջորդ շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին կառավարության կայքում հրապարակված տեսաուղերձում: Գրում է Gazeta.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինում կայացած եվրոպական միգացիոն քաղաքականության հարցերով լարված կոնֆերանսի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վիճաբանել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ փախստականների առաջ Եվրոպայի պատասխանատվության վերաբերյալ տարբեր տեսակետների պատճառով: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի ՔԴՄ և ՔՍՄ իշխող կուսակցությունները պայմանավորվել են երկրում հիմնել հատուկ կենտրոններ ԵՄ այլ երկրներում արդեն գրանցված փախստականների արագ արտաքսման համար, ինչպես նաև նրանց, ովքեր իրավունք չունեն Գերմանիայի տարածքում մնալ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեհոֆերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զգուշացրել է փախստականների վերաբերյալ տարաձայնությունները հաղթահարելու և իր պաշտոնանկության հարցերում չչարաշահել լիազորությունները: Գրում է Pussian.rt.com-ը:
Քաղաքագետ Իեն Բրեմերը CBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում կոնֆետներ է նետել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեհոֆերը հայտարարել է, որ այլևս չի կարող աշխատել կանցլեր Անգելա Մերկելի հետ: Որպես պատճառ գերմանացի նախարարը միգրացիոն ճգնաժամն է նշել: Զեհոֆերը գտնում է, որ Մերկելն իրեն ջայլամի նման է պահում և ոչինչ չի անում: Գրում է Vesti.ru-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, և մասնավորապես ամփոփիչ կոմյունիկեն ստորագրելուց հրաժարվելը ճնշող էին: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստիպված է եղել չորրորդ ժամկետով կանցլեր մնալ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփին հակազդելու նպատակով: Այս մասին գրում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: