Հայերեն   English   Русский  
երիտասարդ գիտնականներ
«Եթե գիտնական ես՝ անկախ ամեն ինչից գործդ հնարավորինս լավ պետք է անես: Եթե նստենք, ոչինչ չանենք ու ամեն օր ասենք, որ փողը քիչ է՝ այդպես հարցը չի լուծվի, ավելին, կդադարենք գիտնական լինելուց»,- ասում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտաշխատող, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի կրթական ծրագրերի մշակման և ուսումնամեթոդական բաժնի գլխավոր մասնագետ Մանուկ Բարսեղյանը:
Աշտարակի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ատոմային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) անցկացրած «Արդյունավետ գիտաշխատող 2016» մրցույթի հաղթողների ցանկում ընդգրկված միակ երիտասարդ գիտնականն է: Երիտասարդ գիտաշխատողները միշտ չէ, որ իրենց ցուցաբերած արդյունքներով կարողանում են մրցակցել տարիքով և առավել վաստակավոր գիտնականների հետ ու ընդգրկվել ցանկում: Այդ իսկ պատճառով ԳՊԿ-ն նմանատիպ մեկ այլ մրցույթ էլ երիտասարդ ...
«Հայաստանում գիտնական լինել նշանակում է՝ լինել մարդ, ով սիրում է գիտությունը, նվիրված է դրան և պատրաստ է չափազանց ցածր աշխատավարձով արժեք ստեղծել»,- ասում է ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտաշխատող, ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը:
Ամփոփվել է Բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման մրցույթը, և հրապարակվել են հաղթող 31 երիտասարդ գիտաշխատողների անունները: Նրանք առաջիկա տարվա ընթացքում ընդհանուր 900 հազար դրամի չափով հավելավճար կստանան:
ՀՀ Նախագահ, Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ներկա է գտնվել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:
Կարո՞ղ եք նկարչին ասել` անցիր թոշակի ու մի նկարիր, նա, միևնույն է, նկարելու է, կամ երաժշտին ասել ապրիր առանց երաժշտության: Նույն ստեղծագործությունն էլ ֆիզիկան է: Այն ստեղծագործական ու շատ հետաքրքիր առարկա է: Այսպես է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի «Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկայի» բազային ամբիոնի վարիչ, Անանիա Շիրակացու մեդալակիր Գայանե Գրիգորյանը խոսում ֆիզիկայի մասին` նշելով, որ եթե նորից ընտրելու հնարավորություն լինի, առանց վարանելու նորից ֆիզիկոսի ուղին ...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում է ունեցել երիտասարդ գիտնականների հետ: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) պատասխանատուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են ծրագրի երկրորդ փուլի՝ 2013թ. հուլիսից 2015թ. փետրվարն ընկած ժամանակահատվածի արդյունքները, ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:
Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի սիրելի “Neverland” առանձնատունը շուտով կարող է սեռական բռնության ենթարկված երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի վերածվել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: