Ապրիլի 10-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:
Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:
Մարտի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստան – Լիտվա ընկերական խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։
Մարտի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստան – Էստոնիա ընկերական խաղից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։
Ստամբուլում Հայաստանի անթլետները հանդես են եկել Թուրքիայի աթլետիկայի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում: Մեր երկիրը ներկայացրել են Լեւոն Աղասյանը (հեռացատկ), Գայանե Չիլոյանը (վազք, 60 մ) եւ Տիգրան Մկրտչյանը (վազք, 400 մ):
ՀՀ ԿԱ մարզահամալիրում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունը, որն անցկացվեց փոփոխված քաշային կարգերով եւ նոր կանոններով:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: