Հայերեն   English   Русский  
Իրանի միջուկային ծրագիր
Իրանի իշխանությունները հայտարարել են ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքների մեկնարկի մասին՝ հաշվի առնելով հնարավորությունը, որ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի գործունեությունը կարող է դադարեցվել: Այս մասին պաշտոնապես տեղեկացվել է նաև Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը:
Առաջիկայում միջազգային շուկայում նավթի գները կարող են բարձրանալ: Փորձագետները մտավախություն ունեն, որ կարող են նաև ռազմական գործողություններ սկսվել Պարսից ծոցում: Պատճառը ԱՄՆ-ի դիրքորոշումն է Իրանի միջուկային ծրագրի շուրջ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Իրանի հետ կնքված համաձայնագրից և վերսկսում է կիրառել նախկինում սառեցված պատժամիջոցներն այդ երկրի դեմ: Ավելին, նրա խոսքով` պատժամիջոցներ կկիրառվեն նաև այն երկրների դեմ, որոնք կփորձեն համագործակցել Իրանի հետ:
Իրանը հայտարարել է, որ արգելում է ԱՄՆ քաղաքացիների մուտքը երկիր՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագիրի, որը ժամանակավորապես արգելում է յոթ մուսուլման երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ։ Իրանը ևս հայտնվել է այդ յոթ երկրների շարքում։Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ ստորագրված հայտարարագիրը վիրավորական է և կխթանի ավելի շատ բռնություն և ծայրահեղականություն։ «Չնայած կեղծ պնդումներին, թե հրամանագիրն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին և ամերիկյան ժողովրդի անվտանգության ապահովմանը, ...
Ամերիկյան ԶԼՄ-ները պարզել են, որ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության ավարտին վերջին նվերն է մատուցել Իրանին: Նա համաձայնել է մինչև իր մանդատի վերջ տրամադրել Թեհրանին 130 տոննա ուրան ձեռք բերելու թույլտվություն, որը կարող է օգտագործվել որպես վառելիք միջուկային ռեակտորի կամ ատոմային ռումբի համար:Ինչպես հայտնում է Daily Wire-ը, ԱՄՆ դիվանագետները հայտարարել են, որ Ռուսաստանից բնական ուրանի մեծ պաշար կառաքվի Իրան: Այս պայմանավորվածությունը հաստատվել է Օբամայի վարչակազմի և այլ կառավարությունների կողմից, ...
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հրամայել Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարին սկսել ծովային միջուկային շարժիչների զարգացման պլանավորումը՝ արձագանքելով ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտմանը:
Իրանի արդարադատության նախարարությունը հաստատել է միջուկային ոլորտի գիտնական Շահրամ Ամիրիին կախաղան բարձրացնելու միջոցով մահապատժի ենթարկելու տեղեկությունը՝ մանրամասնելով, որ վերջինս եղել է ամերիկյան լրտես ու պետական գաղտնիքներ է փոխանցել Վաշինգտոնին:
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է,որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն պատրաստ է կտրուկ քայլերի դիմել, եթե համաձայնագրի կողմերից մեկը խզի այն: Հայտնում է arabic.rt.com-ը:
Ամերիկայի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը որևէ կերպ չի խոչընդոտում Իրանի և այլ երկրների առևտրատնտեսական հարաբերություններին, ուստի եվրոպական բանկերը ազատ կարող են համագործակցել և գործարքներ կնքել Իրանի հետ: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ապագան ոչ թե բանակցություններն են, այլ հրթիռները: Այս կերպ Խամենեին իր աջակցությունն է հայտնել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային ծրագրի զարգացմանը: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Նովրուզի առիթով հրապարակած ուղերձում հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերացվել են միայն թղթի վրա: Աաթոլլահ Խամենեին ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուներին երկրի թշնամիներ է կոչել: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: