Հայերեն   English   Русский  
մազաթափություն
Մարդն ամեն օր է մազեր կորցնում. նորմ է համարվում օրական մինչև 100 մազի կորուստը: Երբեմն այդ փաստից տագնապում ենք, քանի որ նոր դուրս եկած մազերը չենք նկատում: Ըստ էության՝ մազերի «հերթափոխություն» է կատարվում, ու դա բնական է: Սակայն երբեմն մազերի աճը դանդաղում է, ու թվում է, թե թափված մազերն այլևս նորերով չեն փոխարինվում: Այդ վիճակը, ի վերջո, կարող է ճաղատացման հանգեցնել:
Ըստ Այուրվեդայի՝ մազերը կնոջ ուժի հայելային արտացոլումն են, և ոչ միայն, նաև՝ նրա առողջության: Ուստի հին հնդկական բժշկագիտության մեջ հատուկ ուշադրություն է հատկացվում մազերի խնամքին:
Ի՞նչն է մազերի աճը խոչընդոտում կամ ինչից են մազերը դանդաղ աճում: Այս հարցերն այսօր երկար մազերի մասին երազող շատ կանանց ու աղջիկների մտահոգության պատճառ են դարձել: Մազերի աճը կարող է դադարել կամ դանդաղել տարբեր պատճառներով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: