Հայերեն   English   Русский  
արևային էներգիա
Երևանի քաղաքապետարանը ԵՄ աջակցությամբ այս տարի կմեկնարկի 90 շենքի տանիքներին արևային համակարգերի տեղադրման ծրագիրը: Առաջին փուլի շենքերն արդեն ընտրված են. նախատեսված 45-ի փոխարեն 50 շենք:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում գործող «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը շարունակում է նպաստել Տավուշի գյուղատնտեսության զարգացմանը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Տեխնիկական գիտությունների դոկտոր, Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն իր ծրագրի մասին հայտարարում է արդեն 2 տասնամյակից ավելի:
Երևանում այսօր բացվեցին արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները։Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնությամբ՝ վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար։ Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և բնակիչներին թույլ են տալիս անվճար լիցքավորել բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումները։ Յուրաքանչյուր կանգառ կարող է օրական լիցքավորել 24 հեռախոս։
Նոյեմբերի 23-ին լրացել է ադրբեջանցի հրապարակախոս Ռաֆիկ Թագիի մահվան 5-րդ տարին: Նա դանակի մահացու հարվածներ էր ստացել 2011 թվականի նոյեմբերի 19-ին իր տան մոտ և երեք օր անց մահացել հիվանդանոցում: Այդ սպանությունը մինչ օրս բացահայտված չէ, մեղավորները չեն գտնվել: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:
Կառավարության՝ էներգետիկայի բլոկի հիմնական միջոցառումները բխում են էներգետիկ անվտանգության հայեցակարգի 4 հիմնական ուղղություններից: Միջոցառումները նախատեսված են վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, ատոմային էներգետիկայի, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի ընդլայնման ոլորտում:
Հինգշաբթի օրը արևային էներգիայով աշխատող ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարում, դուրս է եկել Հնդկաստանի Վարնասի քաղաքից և ուղևորվել Մյանմար:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: