Հայերեն   English   Русский  
նովրուզ
2016 թվականին ՀՀ-ում նկատվել է 5,7 տոկոս զբոսաշրջության աճ: Այս աճի 31 տոկոսը կազմել են իրանցի տուրիստները:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ:
Իրանագետ Արտյոմ Տոնոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ 2017 թվականի մարտ-ապրիլ ամիսներին սպասվում է 25-30 հազար իրանցի զբոսաշրջիկի այց Հայաստան: Իրանագետի խոսքով` 2014-2016 թվականներին վերընթաց կորով բարձրացել է իրանցի զբոսաշրջիկների թվաքանակը, այդ թվում՝ Նովրուզի օրերին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին` իրանական ամանորի` Նովրուզի առթիվ:
Թուրքիայի հարավարևելյան նահանգներում արգելվել է Նովրուզ տոնակատարության տոնումը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում ամեն տարի մեծ շուքով նշվում է գարնան գալուստը ազդարարող տոն`Նովրուզը: Այս ուրախ ու գույնզգույն տոնի ամենավառ արտահայտումը կարել է տեսնել Դիարբեքիր քաղաքում: Մի քանի օր տևած նախապատրաստություններից հետո այսօր միլիոնավոր մարդիկ են հավաքվել Դիարբեքիրի կենտրոնում տեղակայված Նովրուզի հրապարակում:
Նախագահ Սերժ Սարգսյանը Նավրոզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: