Հայերեն   English   Русский  
Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի հետ:
Երևանի քաղաքապետի 2017 թվականի մարտի 31-ի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2017թ. ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով.
Քաղաքապետարանից պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնում են, որ մինչ ասֆալտապատման բուն աշխատանքների մեկնարկը, նախ գույքագրվում են փողոցների վերանորոգման կարիք ունեցող հատվածները, սխեմատիկ նշումներ են կատարվում տվյալ փողոցների հատակագծերի վրա, որից հետո միայն ձեռնարկվում են փողոցների վնասված հատվածների վերանորոգման նախապատրաստական աշխատանքները: Այսինքն, ոման կողմից շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ասֆալտբետոնե ծածկի կտրման աշխատանքներն արվում են քաոտիկ եղանակով, անգամ հեռավոր աղերս չունի իրականության ...
Ապրիլի 15-ին մայրաքաղաքում իրականացված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի վերաբերյալ աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի:
Երևանի բոլոր վարչական շրջաններում վաղ առավոտից մեկնարկած համաքաղաքային շաբաթօրյակը հերթական անգամ աչքի է ընկել մասնակիցների բարձր ակտիվությամբ:
Վաղ առավոտից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էր համաքաղաքային շաբաթօրյակը: Որպես կանոն այս գործընթացի սկզբում նախ կազմակերպվում է սանմաքրումը: Երևանը միահամուռ ուժերով մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին արձագանքել են պետական կառույցներ, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների անդամներ, համատիրությունների ներկայացուցիչներ, բնակիչներ:
Սանմաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը երթևեկության համար փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից մինչև Սարի թաղ ընկած ճանապարհահատվածը:
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով մեկնարկել են Կարապի լճի շրջակա տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: