Հայերեն   English   Русский  
Խաղողի մթերում
Արմավիրի մարզի խաղողագործները դուրս են եկել բողոքի ցույցի և փակել են ճանապարհները: Այս արտահայտությունը, մեղմ ասած, արդեն դարձել է ավանդական:
Կառավարության շենքի առջև այսօր բողոքի ցույցի էին եկել ոչ միայն «մշտական» ցուցարարները (Նաիրիտի նախկին աշխատակիցներ, հաշմանդամ օդաչուներ և այլն), այլև Արարատի մարզի 3 գյուղերի` Քաղցրաշենի, Այգեզարդ և Նարեկի բնակիչներ, որոնք պահանջում էին խաղողի մթերման չմարված գումարները:
Նորից սկսվում է խաղողի մթերման սեզոնը, բայց արդեն մեկ տարի է, ինչ մթերված խաղողի դիմաց խաղողագործները չեն վճարվել: Ըստ պետական՝ պաշտոնական թվերի՝ անցյալ տարվա մթերված խաղողի դիմաց վերամշակողները խաղողագործներին պարտք են 800 մլն դրամ, իսկ խաղողագործները պնդում են, որ պարտքերը 1.5 միլիարդից ավելի են: Խնդիրը, սակայն, թվերի անհամապատասխանությունը չէ, այլ երևույթը. վերամշակողները չեն կարողանում փակել պարտքերը:
Հանրապետությունում խաղողի մասայական բերքահավաքի և մթերման աշխատանքները, մթերող կազմակերպությունների հետ պայմանավորվածության համաձայն, կմեկնարկեն սեպտեմբերի 15-ից:
Այս տարին հատկապես բերքառատ էր խաղողի մշակության համար: Ըստ գյուղատնտեսության նախարարության օպերատիվ տվյալների` 2015 թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 308 հազար տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 261 հազար տոննայի դիմաց: Արդեն իսկ մթերվել է 213 հազար տոննա խաղող` նախորդ ամբողջ տարվա 184 հազար տոննայի դիմաց: Հայաստանից արտահանվել է մոտ 9 հազար տոննա խաղող` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5 հազար 7 հարյուր տոննայի դիմաց:
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Արևիկ գյուղում:
Հետաքրքիր է` պետական բարձրագույն ղեկավար մարմիններում դեռ հիշող կա՞, որ Հայաստանում հայտարարված է ազատ շուկայական տնտեսություն` ազատ շուկայական հարաբերություններով ու ազատական մոտեցումներով: Թե՞` երբ պետք է, մեր տնտեսությունը շուկայական է, և խաղի կանոնները թելադրում է շուկան, իսկ երբ հակառակն է պետք, պարզվում է` ապրում ենք վարչա-հրամայական պլանային տնտեսության պայմաններում:
2015-ը գյուղատնտեսական առումով բարենպաստ տարի էր: Մթերքը շատ է արտադրվել և իրացման խնդիրներ են առաջացել:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արագածոտնի մարզի «Արմենիա Վայն» ընկերություն, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին։«Ներկայումս խաղողի մթերումների եռուն շրջանն է, և ընկերությունների մեծ մասն արդեն սկսել են մթերումներ իրականացնել: Առաջիկա 2-3 օրերի ընթացքում հանրապետության բոլոր մթերողները, բացի Վայոց ձորի մարզից, որտեղ հիմնական աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում, կանցնեն խաղողի մթերումների իրականացմանը»,- իր խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: