Հայերեն   English   Русский  
երկխոսություն
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը ուշադրություն է հրավիրել Մոսկվայի և Վաշինգթոնի միջև երկխոսության ներկայիս անհրաժեշտության վրա: Գրում է Gazeta.ru-ն:
Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Վաշինգթոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ սահմանած նավթային պատժամիջոցները: Գրում է Gazeta.ru-ն:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել միջազգային հանրությանը ուղիներ փնտրել Վենեսուելայում երկխոսության հնարավորության համար՝ առանց ռազմական միջոցների օգտագործման: Գրում է Russian.rt.com-ը:
Բոլիվիայի ղեկավար Էվո Մորալեսը Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խոչընդոտում է Վենեսուելայի իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի նախագահի մամաուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, որ պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն «Ուկրաինայի ամբողջականությունը պետք է մշտապես հաստատուն լինի»: Գրում է Russian.rt.com-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը արտգործնախարարների մակարդակով դաշինքի խորհրդի նիստի նախաշեմին խոսել է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության անհրաժեշտության մասին: Գրում է Gazeta.ru-ն:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի արտաքին գործերի գերատեսչությունում ռուս-գերմանական աշխատանքային խմբի 13-րդ լիագումար նիստն ամփոփելիս հայտարարել են Ռուսաստանի հետ երկխոսության կարևորության և անհրաժեշտության մասին: Գրում է Gazeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերին հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները կարող են բարելավվել միայն երկխոսության միջոցով: Գրում է Gazeta.ru-ն:
Հարավային Օսիայի Հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովը «Известия» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում հայտնել է Վրաստանի իշխանությունների հետ երկխոսության պատրաստակամության մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ «վիրավորվածի կեցվածք ընդունել» և դադարեցնել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ: Գրում է Gazeta.ru-ն;
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: