Հայերեն   English   Русский  
Սերոբ Խաչատրյան
Ուսումնական տարին ավարտական դասարանների դպրոցականների համար սկսվել է անորոշություններով․ ուսումնական տարվա ավարտին հիմնական և
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ավագ դպրոցների և քոլեջների միջև մրցապայքար է ընթանում աշակերտների և ուսանողների համար։ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է։ Ուստի հիմնական դպրոցն ավարտելուց առաջ աշակերտը ընտրության առջև է կանգնում՝ դիմել ավագ դպրո՞ց, թե՞ որևէ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Եվ քանի որ դիմորդը նախ և առաջ ֆինանսական ապահովության միջոց է ուսումնական հաստատության համար, ապա մրցակցությունը կատաղի է, երբեմն անգամ՝ անազնիվ և դիմորդին մոլորեցնող։
Հայաստանյան բուհերն այս տարի, նախորդ տարիների համեմատ, շուրջ երեք անգամ քիչ դիմորդներ ունեն. բուհ դիմողների թիվն ընդամենը 4600 է: Պատճառն անցումն է 12-ամյա կրթական համակարգի: 2006-ին առաջին դասարան հաճախող սերունդը երկու խմբի բաժանվեց. գերակշիռ մասը ձևավորեց 11-ամյա ուսուցմամբ դասարանները, իսկ համեմատաբար փոքրաթիվ խմբերով ձևավորվեցին 12-ամյա կրթությամբ դասարանները:
Որքանո՞վ է արդյունավետ 12-ամյա կրթական համակարգը, իրականացվե՞լ են արդյոք նպատակները, որոնք ընկած էին 12-ամյա կրթության անցնելու հիմքում: Վերջապես կարող ենք արդեն քննարկել ու հասկանալ դպրոցական կրթությանը վերաբերող այս և մի շարք այլ հարցերի պատասխանները, քանի որ ունենք արդեն 12-ամյա կրթական համակարգի շրջանավարտներ: Օրեր առաջ դպրոցն ավարտեց 9600 աշակերտ, որոնք դպրոցական ատեստատ ստանալու համար ուսանել են 12 տարի:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի տարկետման դրույթի դեմ ուսանողների պայքար փոքր-ինչ ուշացած է։
Այս տարի բուհերն առաջարկում էին 20 հազար վճարովի և անվճար տեղ, որից թափուր է մնացել մոտ 50 տոկոսը: Դիմորդների թիվը կազմում էր 9737, որը 1500-ով պակաս էր նաորդ տարվանից:
Այս տարվա սեպտեմբերի մեկից Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է. հիմնական դպրոցն ավարտած 9-րդ դասարանցիներն այլևս չեն կարող բավարարվել հիմնական կրթության վկայականով ու չշարունակել կրթությունը։
Մասնավոր մանկապարտեզ, դայակ կամ եռամյա կտրվածություն աշխատաշուկայից․ երեխայի խնամքով զբաղվող երևանաբնակ կանանց համար Երևանի քաղաքապետարանն այսպիսի ընտրանք է ստեղծել։ Եթե նախկինում երեխաներին ցանկացած տարիքից ծնողները կարողանում էին մանկապարտեզում հերթագրել, իսկ երկու տարեկանը լրանալուց հետո մանկապարտեզ ուղարկել, ապա օրեր առաջ տեղի ունեցած «նորամուծության» արդյունքում իրավիճակը փոխվել է․ այժմ ծնողները երեխաներին մանկապարտեզի համար կարող են հերթագրել միայն երկու տարին լրանալուց հետո, իսկ երեխաները ...
Ներկայումս կրթական համակարգում բուռն իրավիճակ է: Մեկը մյուսի հետևից նոր ծրագրեր են գործում:
Համալսարաններում ընդունելության քննություններն ավարտվել են: Ներկայումս ընթանում է երկրորդ փուլը՝ լրացնելու թափում մնացած տեղերը, որոնք այս տարի աննախադեպ շատ են:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: