Հայերեն   English   Русский  
​ՀՀ կառավարություն
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթին, որը նպատակը կենսաթոշակների եւ խնամքի նպաստի վճարման գործընթացի արդյունավետության բարձրացումն է։
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ փորձը ցույց է տալիս, որ երբ մի որոշում է կայացվում, որն ակնհայտորեն Հայաստանի բովանդակային վարկանիշը բարձրացնելուն է ուղղված, պարտադիր ի հայտ են գալիս փաստարկներ, թե ինչ պրոբլեմատիկ երևույթ է դա, ինչ անհարմարություններ է առաջացնելու:
ՀՀ կառավարության առաջարկությամբ Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստ: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: ԱԺ-ի նիստը կգումարվի դեկտեմբերի 12-ին ժամը 11-ին:
Երբ ԲՀԿ խմբակցությունն սկսել է բողոքել ներդրումային միջավայրից, ժամանակագրորեն, դա համընկել է այն բանի հետ, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ» ընկերության ղեկավարին՝ «Հյուսիս հարավ» ծրագրի շրջանակներում շատ խոշոր չարաշահումներ թույլ տալու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: